Արա ՍԱՀԱԿՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՆՔԱՀՈՐ ԾՐԱԳՐԵՐԸ
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ չկա որևէ պաշտոնական հայտարարություն, իսկ Նիկոլ Փաշինյանը, եթե ցանկանում է արտահերթ ընտրություն անցկացնել, պետք է հրաժարական ներկայացնի. թող հրաժարականը տա, հետո կխոսենք։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ է հայտնել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը՝ ընդգծելով, որ եթե իշխանությունը որոշի ընտրությունների գնալ նոր Ընտրական օրենսգրքով՝ համամասնական ընտրակարգով, ապա իրենց կուսակցությունը կարող է քննարկել դրանք բոյկոտելու հարցը։
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցությունից հայտնել էին, որ իրենք մասնակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և, ինչպես փոխանցել էր կուսակցության խոսնակը՝ «Արթուր Վանեցյանն էլ հայտարարել էր, որ եթե կայանան արտահերթ ընտրություններ, «Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է՝ հաղթելու նպատակով և Հայաստանում, վերջապես, կայունություն մտցնելու ու վաղվա օրակարգի մասին խոսելու նպատակով»:
«Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արա Սահակյանն ասել է. «Փաշինյանը պետք է հեռանա, ես կոչ եմ անում նրան ու նրա շրջապատին հեռանալ, որպեսզի հնարավորություն տրվի Հայաստանին շտկվելու և զարգացման ճանապարհ ընտրելու։ Այնքան, որքան այդ մարդը կկարողանա մնալ Հայաստանում իշխող, տեսեք, ես զգուշանում եմ, եթե այդ վստահության ընտրություններն անցկացրեց իր ուզած ձևով՝փողերը թափելով, ամեն ինչ անելու է ու կեղծի։ Ընտրությունները կեղծելու հնարավորություն ունի միայն իշխանությունը, և հետևաբար՝ իշխանությունը կեղծելու է։ Այն, որ հայտարարում է՝ ամսի 20-ին ընտրություն կանենք, և մարդկանց զբաղեցնում է՝ հրաժարական չտալով, դա կեղծիք է, այն, որ նստած Ընտրական օրենսգիրք են փոխում, դա կեղծիք է։ Ես ասում եմ՝ այդ մարդը Հայաստանում հաստատելու է դիկտատուրա, սկսվելու են այլախոհների հետապնդումները, առեղծվածային սպանությունները, այն, ինչ եղել է 1990-ականների կեսերին, նա՝ Փաշինյանը, իրականացնելու է իր իսկական, ճշմարիտ քաղաքական կնքահոր ծրագրերը. Հայաստանին դժբախտություններ են սպասվում»։
Հարցին՝ իսկ արդյո՞ք Փաշինյանի ծրագրերի մեջ է մտնելու Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելը, Արա Սահակյանը պատասխանեց.
«Ղալաթ կանի, չի կարողանա։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրան այսպես ջարդված, կոտրված վիլայեթն ինչի՞ն է պետք, Կարսի վիլայեթը Հայաստանի տնտեսությունից հզոր տնտեսություն ունի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 12:16
«Министр внутренних дел, открой глаза и посмотри на это. Это поведение полицейского или скотины? Ни достоинства, ни мужественности, ни намека на совесть. Если таковы представители вашей системы, значит, вы не министр, а менеджер преступной структуры», - написал в соцсети Фейсбук адвокат Роман Ерицян, комментируя скандальное поведение полицейского в ходе акции протеста жителей Касаха.
-
2025-06-16 12:03
Часть армянских грузов застряла в порту Бандар-Аббас и на дорогах в Иране. Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении бюджета за 2024 год в комиссии парламента по экономическим вопросам, отвечая на вопрос одного из депутатов.
-
2025-06-16 12:00
Жертвами трех атак Израиля на Иран стали более 70 женщин и детей. Об этом сообщил представитель МИД исламской республики Исмаил Багаи.
-
2025-06-16 11:53
Всю ночь и ранним утром глава укрупненной общины Апаран Карен Егиазарян вместе со своими заместителями и руководителями ответственных подразделений находился на месте, участвуя в работах по ликвидации последствий стихийного бедствия. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в администрации Апарана.