EVOLUTION-ը Երևանում կբացի ուղիղ հեռարձակման ստուդիա
Evolution ընկերությունը՝ օնլայն խաղերի միջազգային ոլորտի առաջատար B2B մշակող և մատակարար, հայտարարել է Երևանում ուղիղ հեռարձակման ստուդիայի բացման մասին: Գերժամանակակից ստուդիան կդառնա ընկերության գլոբալ ցանցի մի մասը և կսպասարկի ամբողջ աշխարհի առցանց կազինո օպերատորներին՝ անգլալեզու կենդանի դիլերային սեղաններով: Իր ոլորտում առաջինը լինելով և ներսում արտադրելով A-Z ապրանքատեսակները՝ ներառյալ դիզայնը, ծրագրային ապահովումը և տեխնիկական մշակումները, Evolution-ը նպատակ ունի անընդմեջ ընդլայնել սահմանները՝ առցանց սպառողի փորձի տեսակետից:
Evolution-ի ուղիղ հեռարձակման ստորաբաժանումները աշխատում են 24/7 ռեժիմով և գործում են ինչպես հսկա հեռուստաստուդիաներ, որոնցում աշխատակիցները վարում են խաղերը և շփվում խաղացողների հետ ուղիղ եթերում տեսախցիկի առաջ: Մուտք գործելով հայկական շուկա ՝ Evolution-ը նախատեսում է ստեղծել հարյուրավոր աշխատատեղեր Երևանի և նրա հարակից տարածքների երիտասարդների համար:
Մենք ընտրեցինք Երևանը մասնավորապես ցանկալի աշխատուժի առկայության և քաղաքի անընդհատ զարգացման համար: Ինչպես և մեր մյուս ստուդիաների դեպքում, մեր նպատակը երկարաժամկետ է, և մենք ցանկանում ենք դառնալ գրավիչ գործատու, ով կարող է հայ երիտասարդներին առաջարկել իրենց կարիերայի առաջին քայլը կատարել միջազգային ընկերությունում: Քանի որ մենք մեր թիմերին պատրաստում ենք ընկերության ներսում, մեզ հատուկ աշխատանքային փորձ պետք չէ, անհրաժեշտ է միայն անգլերենի լավ մակարդակ։ Մենք ակնկալում ենք ողջունել մոտիվացված հայկական թիմի մեր առաջին խմբի անդամներին իրենց առաջին ուսուցմանը մեր Ակադեմիայում, - ասել է Վրաստանում և Հայաստանում Evolution-ի գործառնությունների ղեկավար Ջեյքոբ Քլասոնը:
Ստուդիան գտնվելու է Երևանի կենտրոնից հարավ: Ենթադրվում է, որ շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ ամիս, իսկ թափուր աշխատատեղերը կբացվեն առաջիկա ամիսներին:
Evolution-ը առցանց խաղերի համար նորարարական ծրագրային լուծումների համաշխարհային առաջատարն է, որտեղ աշխատում են ավելի քան 80 ազգությունների ավելի քան 10,000 աշխատողներ (EVOlutioneers) ավելի քան 20 քաղաքներում: Evolution-ը մշակում, արտադրում, վաճառում և լիցենզավորում է լայվ-խաղատան և խաղային ավտոմատների լիովին ինտեգրված B2B լուծումներ խաղային օպերատորների համար: Ընկերությունը հիմնադրվել է 2006-ին, իսկ 2015 թվականից Nasdaq Nordic-ի ցուցակում է:
Լրացուցիչ տեղեկություններ՝ https://www.evolution.com
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.