«Հրապարակ»․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՉԵՂԱՐԿԻ՞ ԱՐՏԱՀԵՐԹԻ ՈՐՈՇՈՒՄԸ
«Իշխանական վերնախավը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջիկայում մարզային այցելություններով կփորձի պարզել իր իրական վարկանիշը։ Դրանք ոչ այնքան նախընտրական, որքան ստուգողական այցեր են, յուրօրինակ սոցհարցում` սեփական վարկանիշի մասին։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը մտահոգություններ ունի, որ արտահերթ ընտրություններին անգամ վարչական ռեսուրսի կիրառմամբ չի կարողանա վերարտադրվել։ Այցերից ուզում է կողմնորոշվել՝ գնա՞ ընտրությունների, թե՞ ինչ-որ պատրվակով չեղյալ անի հունիսի 20-ի արտահերթը։ Չեղարկելուն կօգնի նաև «Իմ քայլի» որոշ պատգամավորների և սորոսական ՀԿ-ների պահանջը՝ Ընտրական նոր օրենսգրքի հարցում։
Մենք տեղեկացանք, որ կիրակի օրը նա կրկին կառավարական ամառանոց է հրավիրել «Իմ քայլի» պատգամավորներին և քննարկել նոր ԸՕ-ի ճակատագիրը։ Իշխող խմբակցությունից Փաշինյանին հիշեցրել են, որ իրենց թե՛ նախընտրական ծրագրում, թե՛ պատերազմից հետո ներկայացված վեցամսյա ճանապարհային քարտեզում ԸՕ փոփոխություններն են, ուստի չեն կարող ընտրությունների գնալ հին օրենսգրքով։ Փաշինյանն առարկել է, որ արտահերթ ընտրությունների պայմանավորվածությունն ընդդիմության հետ կայացել է հին օրենսգրքի շուրջ, և պետք է նրանց հետ համաձայնեցնել։
Որոշ տեղեկություններով, ո՛չ ԲՀԿ և ո՛չ էլ ԼՀԿ ղեկավարները կողմ չեն նոր ԸՕ-ին, կարծում են, որ այն «կարվել» է գործող իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի հագով։ Բացի այդ՝ ընտրությունները պետք է օր առաջ տեղի ունենան, նոր օրենսգիրք ընդունելու դեպքում դրանք կուշանան։ Այնպես որ, Փաշինյանը 2 ճանապարհն էլ բաց է պահել՝ ընտրություններ հին ԸՕ-ով, չեղարկում՝ նոր ԸՕ-ն ընդունելու պատրվակով»,-գրում է թերթը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 11:22
Делегация Союза армян России во главе с Ара Абрамяном посетила Храмовый комплекс ААЦ в Москве и встретилась с главой Российской и Ново-Нахичеванской епархии ААЦ, архиепископом Езрасом Нерсисяном (родной брат Католикоса Всех армян Гарегина II – ред).
-
2025-06-11 11:19
Расходы Министерства окружающей среды Армении в 2024 году составили 9,3 млрд. драмов. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 11 июня министр финансов республики Ваге Ованнисян.
-
2025-06-11 11:14
Сегодня, 11 июня, в Гегаркуникской области произошел взрыв и обрушение. Около 08:35 в Национальный центр управления в кризисных ситуациях Спасательной службы МВД РА поступил сигнал о том, что в здании по адресу Паруйр Севак, 4 в городе Чамбарак произошел взрыв и обрушение, сообщает Shamshyan.com.
-
2025-06-11 11:09
Вопрос о дальнейшем нахождении Армении в авиационном "черном списке" ЕС вероятнее всего будет решен в течение 2025 года. Об этом свидетельствует ответ министерства территориального управления и инфраструктур Армении на письменный запрос Sputnik Армения.