ENNHRI-ի նախագահը ՄԻՊ–ի հարցով բաց նամակ է գրել Արարատ Միրզոյանին
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) նախագահ Քերոլայն Ֆենելին բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձ է և պետք է պահպանվի։ Տեղեկությունը հայտնում է ՄՒՊ մամուլի ծառայությունը։
Նամակում նշված է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ունի միջազգային «A» կարգավիճակ, որը վերջին անգամ ստացել է 2019 թվականի մարտ ամսին, քանի որ ամբողջությամբ համապատասխանում է ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին: Նամակում ընդգծված է, որ Հավատարմագրման (ակրեդիտացիայի) ենթահանձնաժողովը կարող է նախաձեռնել հատուկ ստուգում, որի արդյունքում կարող է պարզվել, որ Մարդու իրավունքների ազգային հաստատության պայմաններն այնպես են փոփոխվել, որ բացասական ազդեցություն ունեն ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին համապատասխանության վրա:
Սա նշանակում է, որ առաջարկվող փոփոխության հետևանքով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կարող է զրկվել «A» կարգավիճակից, որը մեխանիկորեն կզրկի Պաշտպանին ելույթներ ունենալ ՄԱԿ-ի կառույցներում՝ բարձրացնելով երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցեր, ինչպես նաև ընտրել և ընտրվել միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում (այս պահին բոլոր այդ հնարավորություններից հաստատությունն օգտվում է։ Տե՛ս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի վերջին երկու ուղերձները)։
Բաց նամակում Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցն այս երաշխիքի հարցը դիտարկել է այն համատեքստում, որ ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունից ՀՀ կառավարության որոշմամբ վերցվել են ավտոմեքենաներ, ինչը բացասական է ազդում Մարդու իրավունքների պաշտպանի ռեսուրսների և հեղինակության վրա։
Ըստ ENNRI-ի նախագահի բաց նամակի՝ առկա գործընթացը և առաջարկվող փոփոխությունը մտահոգություններ են առաջացրել նաև այն տեսանկյունից, որ անհրաժեշտ էին Մարդու իրավունքների ազգային հաստատությունների և հասարակության հետ նախնական ու բովանդակալից խորհրդակցություններ։
Ավելին, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի նախագահը հատուկ ընդգծել է, որ թեև պատշաճ ֆինանսավորումը մասամբ որոշվում է պետության ընդհանուր ֆինանսական վիճակի հաշվառմամբ, այնուամենայնիվ նույնիսկ ֆինանսական խիստ անբավարար պայմաններում, պետությունները պարտավոր են պաշտպանել հասարակության առավել խոցելի այն անդամներին, որոնք հաճախ են դառնում մարդու իրավունքների խախտումների զոհ: Իշխանության համապատասխան մարմինները պարտավոր են խորհրդակցել մարդու իրավունքների ազգային հաստատության հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ է նշանակում պատշաճ ֆինանսավորում, և որոշումները պետք է հիմնված լինեն օբյեկտիվ չափանիշների վրա։
Վերը նշվածի համատեքստում Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի նախագահը ՀՀ Ազգային ժողովի նախագահին կոչ է արել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի փոփոխությունը դիտարկել վերաբերելի միջազգային չափանիշների ամբողջական դիտարկման համատեքստում՝ երաշխավորելու համար այն, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարողանա շարունակել իր արդյունավետ և անկախ աշխատանքը:
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI-ն) միավորում է Եվրոպայի 40-ից ավելի մարդու իրավունքների ազգային հաստատություններ, որի գործունեության ոլորտներից են մարդու իրավունքների հաստատությունների համապատասխանության հարցերը ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին այդ հաստատությունների հավատարմագրման ժամանակ, ինչպես նաև նրանց աջակցելը սպառնալիքների դեպքում։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայերեն թարգմանությամբ ներկայացնում է նաև ամբողջ նամակի բովանդակությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.