«Կոչ եմ անում կողմ քվեարկել». ԱԺ նախագահը` ռազմական դրությունը վերացնելու նախագծի մասին
Այսօր խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները` ԼՀԿ–ն ու ԲՀԿ–ն, երկրորդ անգամ ներկայացրին ՀՀ-ում ռազմական դրությունը հանելու վերաբերյալ նախաձեռնությունը:
Նախագծի զեկուցող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ ռազմական դրության ռեժիմը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, սահամանփակվում է երկրում ժողովրդավարությունը, քանի որ կան համայնքներ, որտեղ ՏԻՄ ընտրություններ չեն լինում:
«Կարծում եմ` ռազմական դրությունը մնացել է որպես զուտ քաղաքական երևույթ, և քանի որ կա պայմանավորվածություն արտահերթ ընտրությունների գնալու` առաջարկում ենք հանել այն»,-ասաց Մարուքյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ բացարձակապես անհիմն են պնդումները, որ ռազմական դրության ժամկետը երկարաձգվում է քաղաքական նկատառումների պատճառով։ Ըստ նրա` դրա վառ վկայությունն է Բաղրամյան պողոտայում ընդդիմության տեղադրած վրանները։
«Արտահերթ ընտրություններից առաջ ռազմական դրությունը պետք է հանվի։ Առաջարկում եմ ընդառաջել ընդդիմադիր գործընկերներին ու կողմ քվեարկել նախագծին»,–ասաց Միրզոյանը։
Նա կոչ արեց վաղն առավոտյան, երբ նախագիծը քվեարկության կդրվի, կողմ քվեարկել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.