Последние новости

Մովսես Հակոբյան․ «Իսկանդերը» կիրառվել է, այն չի կարող չպայթել

«Իսկանդերը» կիրառվել է, «Իսկանդերը» չի կարող կիրառվել և չպայթել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։

«Կրած վնասների մասին միայն և միայն կարող է տեղեկություն տրամադրել հակառակորդը՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք», - նշեց Մովսես Հակոբյանը։

Նա ասաց, թե «Իսկանդերի» կիրառման օրը եղել է ամպամած և տեսանելիության խնդիր է եղել։

«Եվ ամենից կարևորը, կրած վնասների մասին միայն կարող է ասել հակառակորդը, եթե մենք այդ տարածքները հետագայում հետ չենք վերցրել։ Իսկ ես գիտեմ՝ որտեղ որ կիրառել են, մենք այդ տարածքները հետ չենք վերցրել և արդյունքները չենք կարող արձանագրել», - ասաց նա, տեղեկացնում է Aysor.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ