Последние новости

Անժելա Էլիբեգովան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Ես դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազին և հանցագործության մասին հաղորդում ներկայացնում: Այս մասին լրագրողներին հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

Նա բացատրեց, որ փետրվարի 20-ին Facebook սոցիալական ցանցում իր հասցեին զրպարտություն է տարածվել «Հեղափոխության պահապաններ» կազմակերպության ներկայացուցիչների կողմից:

«Տարածված տեղեկության էությունն այն է, թե, իբր, ես տեղեկություն եմ վաճառել Ադրբեջանին, և ՀՀ ԱԱԾ-ում իմ դեմ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության մեջ: Որոշ ժամանակ սպասելով և հասկանալով, որ զրպարտության հետ կապված քրեական գործ չի հարուցվել, ես ինքս դիմեցի գլխավոր դատախազություն, որն էլ իր հերթին դիմեց ԱԱԾ»,-հավելեց Էլիբեգովան, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ