Последние новости

ՆԱԽՔԱՆ ՀՈՂԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ՝ «ՀԱՅԱՍՏԱՆՑԻ-ՂԱՐԱԲԱՂՑԻ», ՀԱՆՁՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ՝ «ԵՐԵՎԱՆՑԻ-ՍՅՈՒՆԵՑԻ»

Դեկտեմբերի 18-ի փաստաթուղթը հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը

Նոյեմբերի 9-ին հողերի հանձնման մասին եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո Փաշինյանը ժողովրդին ներկայացրեց ճանապարհային քարտեզ՝ 6 ամսվա հեռանկարով։ Այդ քարտեզում մի բառ անգամ չկար արտահերթ ընտրությունների մասին։ Տվյալ հանգամանքի վրա պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել։

Վեց ամիսներից չորսն արդեն անցյալում են։ Դրանք ցույց տվեցին, որ դավաճան վարչապետը ժամանակ էր ձգում նոյեմբերի 9-ից հետո, որպեսզի լույս աշխարհ գար դեկտեմբերի 18-ի փաստաթուղթը, որը խախտում է եռակողմ հայտարարության այն առանցքային կետը, որ ռազմական հակամարտության կողմերը կանգ են առնում այնտեղ, որտեղ կանգնած էին մինչև նոյեմբերի 9-ը:

Մինչ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կհայտնաբերեր դեկտեմբերյան հայտարարությունը, Նիկոլը ստում էր ժողովրդին, թե Սյունիքի տարածքները հանձնում է «բանավոր ըմբռնման» հիման վրա։ Հետո նա ստեց, թե պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների, հետո հրաժարվեց, պատճառաբանելով, թե «հանրային պահանջարկը բացակայում է», իսկ մարտի 18-ին նշանակեց արտահերթ ընտրությունների օրը, որոնք կկայանան կամ չեն կայանա հունիսի 20-ին…

Պատերազմից 4 ամիս անց փոխվարչապետը խորհրդարանի ամբիոնից ստեց, թե հայկական կողմի կորուստները չեն գերազանցել 4 հազարը։ Եվ դա այն դեպքում, երբ զոհերի պաշտոնական թվին (տվյալ պահի դրությամբ՝ 2460) պետք է ավելացնել նրանց, ում աճյունը դեռևս չեն կարողացել նույնականացնել։ Առողջապահության նախարարությունը խոսում է հարյուրավոր զոհերի աճյունների մասին, ժողովուրդը՝ մի քանի հազարի։ 2500 անհայտ կորածների հարազատները օգնության խնդրանքով դիմել են ռուս խաղաղապահներին, իսկ զինվորների և քաղաքացիական անձանց քանի՜ մարմին դեռ չի հայտնաբերվել: Քանի՞ հայ է գտնվում ադրբեջանական գերության մեջ։ Վերլուծաբանները վաղուց են խոսում այն մասին, որ կորուստների իրական թիվը մոտեցել է 7 հազարի, իսկ իշխանությունը խուսափում է խոսել իրական կորուստների մասին՝ հասարակության զայրույթի է՛լ ավելի ահագնացման մտավախությունից։

Փաշինյանը պարտավո՛ր է վերադարձնել այն, ինչ գողացել է ժողովրդից։

Չորս ամիսների ընթացքում ժողովուրդը տեղեկացավ նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի 52 մլրդ դրամի մասին, որ գողացել է Փաշինյանի կառավարությունը պատերազմի օրերին։ Իշխանությունն ասում է, թե այդ գումարները գնացել են բյուջե, ուստի հնարավոր չէ հաշվետվություն տալ, թե ինչի վրա են դրանք ծախսվել։

Բազմաթիվ ԶԼՄ-ներ արդեն բացահայտ խոսում են այն մասին, որ Փաշինյանն այդ գումարները հափռել է կառավարության կարիքների համար, որպեսզի վճարի հերթական պարգևավճարները, օրինակ, Օրբելի 23 հասցեում գտնվող գրասենյակին, որը ժողովուրդն անվանում է «ֆեյքերի ֆաբրիկա»: Խոսքը հենց այն «ֆաբրիկայի» մասին է, որը կեղտոտ հայհոյանքներ է տիրաժավորում զոհված զինվորների մայրերի ու այրիների հասցեին։ Ահա թե ինչի համար էր, փաստորեն, ժողովուրդը պատերազմի օրերին նվիրաբերում վերջին գրոշը:

52 միլիարդի շուրջ բռնկված սկանդալը վերջնականապես խայտառակեց իշխանությանը Սփյուռքի աչքում։ Պատահական չէ, որ Սփյուռքի տասնյակ կազմակերպություններ հանդես եկան Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Քաղաքական ու հասարակական գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որ Փաշինյանը պարտավոր է վերադարձնել այն, ինչ գողացել է ժողովրդից։

Չորս ամիսների ընթացքում մենք ստի այնպիսի կույտ ենք ստացել, որ եգիպտական բուրգերն անգամ կնախանձեն, ընդ որում Նիկոլի ու իր թիմակիցների հետպատերազմյան սուտը աչքի է ընկնում առանձնակի ցինիզմով։ Օրինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարեց, թե Սյունիքի տեղական իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցել մարտական գործողություններին։ Ի պատասխան՝ Գորիսի, Սիսիանի, Կապանի և այլ համայնքների ղեկավարները հրապարակավ հիշեցրեցին, որ Խաչատրյանը ներկա է եղել հոկտեմբերի 17-ին Գորիսում կայացած խորհրդակցությանը, երբ Փաշինյանը խոսել է սահմանամերձ համայնքների ղեկավարների գործողությունների մասին:

Սյունիքի ղեկավարներին բոլորը հավատացին, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամներին չի հավատում ոչ ոք, հատկապես այն բանից հետո, երբ հրապարակվեցին Անդո Քոչարյանի որդու մասին լրագրողներից մեկի հարցին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի այդ ղեկավարի արձագանքի կադրերը։ Քոչարյանն անմիջապես անցավ բղավոցի, լրագրողները չվախեցան, իսկ օրերս նախարարներից մեկը ձեռք բարձրացրեց լրագրողի վրա։ Իշխանության հոգեվարքը շատ ձգվեց, պարոնայք նախարարները հարձակվում են մարդկանց վրա…

Խայտառակվեցի՛ն

Չորս ամիսների ընթացքում Փաշինյանն իրեն խայտառակել է ոչ միայն «Իսկանդերների» մասին հայտարարությամբ, այդ ժամանակահատվածում Հայաստանի վարչապետի համբավը տարածվել է Ռուսաստանի սահմաններից էլ շատ հեռու։ Այն մասին, որ Հայաստանի իշխանությունները զբաղվում են քաղաքական հետապնդումներով, արդեն հայտնի Է Ինտերպոլին։ Միջազգային այդ կառույցին դժվար է կասկածել աշխարհաքաղաքական նախասիրությունների մեջ։

Ինտերպոլը մատնանշել է այն, ինչի մասին «Գոլոս»-ը և ընդդիմադիր այլ լրատվամիջոցներ գրում են գրեթե 3 տարի շարունակ. Հայաստանում մարդկանց հետապնդում են քաղաքական շարժառիթներով։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հայտնի էր, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մոսկվայում դասավանդում է Գլխավոր դատախազության ակադեմիայում։ Դա բաց տեղեկատվություն էր։ Չնայած դրան, Դավթյանը որոշեց միջազգային հետախուզում հայտարարել Կոստանյանի նկատմամբ և այդ նպատակով դիմեց Ինտերպոլ: Ի դեպ, Գլխավոր դատախազությունը երկար ժամանակ թաքցնում էր Ինտերպոլի պատասխանն իր դիմումին։ Հիշեցնեմ, որ Կոստանյանին մեղադրանք է ներկայացվել «Մարտի 1»-ի գործով իրեղեն ապացույցները կեղծելու համար, համանման մեղադրանք է ներկայացվել «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։

Եզրահանգում. հողերի հանձնման մասին հայտարարության ստորագրումից 4 ամիս անց Փաշինյանը զրկվել է իր գլխավոր հաղթաթղթից։ 3 տարի առաջ նա հայտարարեց, թե իշխանության է գնում «Մարտի 1»-ի գործը բացահայտելու համար, հետո ազդարարեց, թե գործը բացահայտված է 100%- տոկոսով։ Այժմ հայտնի է դարձել, որ գլխավոր մեղադրյալներից մեկը, Ինտերպոլի եզրակացությամբ, քաղաքական հետապնդումների զոհ է։ Նույն եզրակացությունը միանգամայն տեղին է նաև սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվողների նկատմամբ։

Եվ քարոզչամեքենայի մասին

Օրերս բողոքի ակցիա տեղի ունեցավ ֆեյքերի վերոնշյալ գրասենյակի մոտ։ Ակցիայի մասնակիցները զուգարանի թղթեր նետեցին գրասենյակի բակ։ 4 ամսվա ընթացքում նիկոլական քարոզչամեքենայի ձեռք բերած «նվաճումները» մատնանշեց Սյունիքից պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա խորհրդարան է եկել հողերը հանձնելուց հետո, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, բայց անմիջապես դուրս է եկել նույնանուն խմբակցությունից և իրեն հայտարարել անկախ պատգամավոր։

Գրիգորյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախքան պատերազմը իշխանական քարոզչամեքենան շահարկում էր մտացածին հակասությունները «հայաստանցու-ղարաբաղցու» միջև, իսկ պատերազմից հետո շրջանառության մեջ է դրվում առասպելը «երևանցի-սյունեցի» դիմակայության մասին։ Դա նշանակում է, որ տեսանելի հեռանկարում Սյունիքին սպառնում է Արցախի Հանրապետության ճակատագիրը։

Այսպիսիք են հողերի խայտառակ հանձնմանը հաջորդած 4 ամիսներին Փաշինյանի ծավալած գործունեության ամփոփ արդյունքները։ Դրանք ցույց տվեցին, որ երկրում իրավիճակը փոխվելու է միայն դեպի վատը, պատերազմն ավարտվել է, իսկ Հայաստանը շարունակում է կորուստներ կրել։ Ծայրահեղ անկայուն իրավիճակում հասարակությունը մտնում է արտահերթ ընտրությունների նախապատրաստման փուլ, որոնք կկայանան կամ չեն կայանա հունիսի 20-ին. չէ՞ որ Փաշինյանին խոսքին հավատալ չի կարելի…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СИЛЬВА НА ВСЕ ВРЕМЕНА!
    2025-06-03 09:55

    12 марта 2019 г. суд Общей инстанции Еревана под председательством Вардана Григоряна продолжил расследовать дело экс-министра экологии Арама Арутюняна по прозвищу "Булки Арам". В тот день на заседание суда была приглашена Сильва Амбарцумян, которая, судя по материалам дела, дала Арутюняну взятку в особо крупном размере. В ходе судебного процесса Амбарцумян сообщила о том, что представила генпрокурору сообщение о перечислении 8 млн долларов на счет Аракс Диланян в банке Дубая.

  • ПАШИНЯН НЕ ЗАИНТЕРЕСОВАН В СВОБОДНЫХ И ПРОЗРАЧНЫХ ВЫБОРАХ
    2025-06-03 09:12

    Известие о том, что через месяц заявит о себе новая оппозиционная сила под руководством бывшего омбудсмена Армана Татояна и бывшего начальника Комитета по госдоходам Давида Ананяна верхушка режима встретила в штыки. Агитпроп Пашиняна сразу объявил, что речь идет о стратегии, которую оппозиция успешно применила на досрочных выборах 30 марта в Гюмри. Аудитория "Голоса" знакома с оценками и заявлениями упомянутых деятелей по бесчисленным публикациям, а потому вряд ли у кого-то возникнут подозрения, что в стенах парламента 9 созыва новая сила пойдет на сделку с ГД, дабы поддержать возвращение Пашиняна на пост премьер-министра.

  • "ЕСЛИ БЫ РОБЕРТ КОЧАРЯН И СЕРЖ САРГСЯН ОКАЗАЛИСЬ ПОД АРЕСТОМ…"
    2025-06-02 09:04

    "Если бы Роберт Кочарян и Серж Саргсян оказались под арестом, то это обеспечило бы нам переизбрание, причем, неоднократное", - объявила на днях в эфире одного из телеканалов власти депутат от фракции ГД Асмик Акопян. По ее словам, у второго и третьего президентов есть ресурсы, включая СМИ, тогда как у других оппозиционных сил нет даже офисов. Акопян повторила ранее озвученный прогноз спикера Алена Симоняна о том, что ГД наберет по итогам выборов 2026 г. 50+1% голосов, а план "В" (коалиция), по ее словам, даже не рассматривается, ибо оппозиция провалила весеннее наступление, и у нее нет шансов на успех по итогам выборов.

  • ХОДЯЧАЯ ИНСТРУКЦИЯ ПО ПРЕВРАЩЕНИЮ В ПОЛИТИЧЕСКИЙ ТРУП
    2025-05-31 10:11

    Эдмон Марукян опроверг сведения о том, что его пребывание в США преследует целью контакты с группой адвокатов Вардана Гукасяна ("Дога"), эту "утечку" в СМИ Марукян организовал, чтобы привлечь к себе внимание, а мы начнем с другого персонажа. Руководитель фракции ГД Айк Конджорян является одним из основоположников партии "Лусавор Айастан" вместе с Мане Тандилян и Эдмоном Марукяном. Высшим образованием Конджорян обязан РПА, точнее, фонду под названием "Благочестивое поколение" под руководством экс-депутата от фракции РПА бывшего замминистра образования Ваграма Мкртчяна. Фонд финансировал близкий друг третьего президента Сержа Саргсяна крупный предприниматель Барсег Бегларян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ