ՆԱՏՕ-ում Ռուսաստանին եվրատլանտյան անվտանգության սպառնալիք են համարում
Ռուսաստանի «ագրեսիվ» գործողությունները սպառնալիք են ներկայացնում եվրատլանտյան անվտանգության համար: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպումից հետո:
«Մենք բախվում ենք աճող սպառնալիքների և համակարգային մրցակցության հետ: Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են ներկայացնում եվրատլանտյան անվտանգության համար, ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով շարունակում է մնալ մշտական սպառնալիք բոլորիս համար: Համառ և ավտորիտար տերությունները, ինչպես նաև ոչ պետական սուբյեկտները մարտահրավեր են նետում կանոնների վրա հիմնված միջազգային կարգին, այդ թվում` հիբրիդային և կիբեռսպառնալիքների, նոր տեխնոլոգիաների չարամիտ օգտագործման և այլ ասիմետրիկ սպառնալիքների միջոցով:
Covid-19 համավարակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք բախվում ենք անընդհատ փոփոխվող խնդիրների, մենք կշարունակենք ապահովել մեր պաշտպանական և օպերատիվ արդյունավետությունն այս ճգնաժամի պայմաններում: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլորին, ովքեր պայքարում են այս համավարակի դեմ մեր բոլոր երկրներում և ամբողջ աշխարհում»,- ասված է հայտարարության մեջ:
«ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովը նոր գլուխ կբացի անդրատլանտյան հարաբերություններում և կորոշի մեր Դաշինքի ապագայի ուղղությունը՝ մինչև 2030 թվականը և դրանից հետո: 2019-ի դեկտեմբերին Լոնդոնում մեր ղեկավարների ընդունած որոշման համաձայն, կշարունակենք ամրապնդել ՆԱՏՕ-ի քաղաքական հարթությունը, ներառյալ խորհրդատվությունները։
Հետագայում ևս կշարունակենք ամրապնդել ՆԱՏՕ-ի կայունությունն ու ռազմական ուժը՝ ավելի սերտ համագործակցելով մեր նպատակները կիսող այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ: Կշարունակենք միասին աշխատել, որպեսզի երաշխավորենք մեր անվտանգությունը, բարգավաճումը, ժողովրդավարությունը և ազատությունները», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.