Последние новости

Հրայր Թովմասյանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել՝ խնդրելով բեկանել իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և իր մասով գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունն առանց քննության թողնելու դատարանի արձանագրային որոշումը և դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը՝ հաշվի առնելով, որ իր անձեռմխելիությունը հաղթահարված չէ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մարտի 4-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, առանց քննության է թողել Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը Թովմասյանի մասով կարճելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Ներկայացված միջնորդությամբ պաշտպանները մատնանշել էին այն հանգամանքը, որ գործում բացակայում է ՍԴ որոշումը՝ Հրայր Թովմասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ, Հրայր Թովմասյանի նկատմամամբ հետապնդում է սկսվել՝ առանց անձեռնմխելիության հաղթահարման։

Նշված միջնորդությունն առանց քննության թողնելու մասին արձանագրային որոշումը Թովմասյանը բողոքարկել է վերաքննության կարգով՝ պահանջելով բեկանել այն։ Սույն բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը կքննի դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռուբիկ Մխիթարյանի և Տիգրան Սահակյանի։ Դեռևս տեղեկություն չկա՝ բողոքը վարույթ ընդունելու կամ դատական նիստի օրի նշանակման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նորայր Փանոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Քրեական գործի նախաքննության ավարտի մասին ՀՔԾ-ն հայտարարել է փետրվարի 18-ին, իսկ մարտի 9-ին հայտնի դարձավ, որ Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։ Մարտի 11-ին գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, իսկ մարտի 13-ին ընդունվել վարույթ, տեղեկացնում է Փաստինֆո:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ