Ադամ Շիֆ․ Ադրբեջանը պետք է պատասխան տա հայ ռազմագերիներին տանջելու համար
Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Facebook-ում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին։
««Human Rights Watch»-ի հրապարակած վերջին զեկույցը հաստատում է այն, ինչից շատերս վախենում էինք: Ադրբեջանի զինված ուժերը բռնությունների են ենթարկել հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց: Մոտավորապես 200 ռազմագերի անօրինական կերպով դեռևս պահվում են Ադրբեջանում, կա հետագա բռնությունների ռիսկ: Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվենցիայի կոպտագույն խախտում է, և բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Ադամ Շիֆը:
Կոնգրեսականը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ներկայացրել է բանաձև, որով կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց:
«Ես նաև կոչ եմ արել ԱՄՆ պետքարտուղարությանն ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը և պարտավորեցնել Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի նրանք հայտարարեն նոյեմբերի 9-ի հայտարարությանը հավատարիմ մնալու կարևորությունը»,- գրել է կոնգրեսմենը:
Շիֆը նաև հավելել է, որ գործընթացի ամեն վայրկյան ձգձգումն ավելացնում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների տառապանքը:
«Վճռական գործողությունների ժամանակը հիմա է», – ավարտել է իր գրառումը կոնգրեսականը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.