Գևորգ Պետրոսյան․ Փաշինյանը հենց տեսնի իր շանսերը գոհացուցիչ չեն, կասի ոչ մի ընտրություն
Այո, ես դեմ եմ արտահերթ ընտրություններին, որովհետև նա, ով ձախողել է պետության գործերն ու պատերազմը, թող ինքը հրաժարական տա ու հեռանա, ոչ թե մի բան էլ ինքնագլուխ ընտրությունների օր հայտարարի: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Առանց հրաժարականի ի՞նչ ընտրության մասին է խոսքը: Թող նա բարի լիներ հայտարարեր հրաժարականի օրը, եթե չի խաբում: Շատ տարածված կարծիք կա, որ այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է խաբել ժողովրդին: Թող բարի լիներ հայտարարեր իր հրժարականի օրը, նոր այդտեղից հաշվարկ արվեր, թե երբ են սպասվում արտահերթ ընտրությունները: Ոչ թե սկզբում հայտարարել ընտրությունների օրը՝ թքելով նախագահի ինստիտուտի ճակատին, հետո ասել՝ էսինչ օրը պատրաստվում է հրաժարական տալ:
Ինչու ինքը հայտարարեց ընտրությունները հունիսի 20-ին: Հիմա ինքը մարզերում ման է գալիս, ուզում է չափի իր շանսերն ինչքան են, հետո հենց տեսնի շանսերը գոհացուցիչ չեն, շուռ գա ասի՝ կորոնավիրուս է, ոչ մի ընտրություն էլ չենք անում: Այս իշխանությունը ընտրությունը սարքել է թաշկինակ իր համար, երբ պետք է, կասի՝ կօգտագործենք, երբ պետք է՝ չենք օգտագործի: Դրա վառ օրինակը նախորդ տարի սահմանադրական հանրաքվեի վիժեցումն էր»,-հայտարարեց պատգամավորը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.