ԱԳՆ․ Վրաց-ռուսական սահմանին հայ վարորդ չի սպանվել
Տեղեկատվությունը, թե վրաց-ռուսական սահմանին թուրք վարորդը սպանել է հայ վարորդի, չի հաստատվել։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Վրաստանում և Ռոստովում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կապ են հաստատել այդ երկրների պատկան մարմինների հետ և այդ տեղեկատվությունը չի հաստատվել»,-ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վրաց-ռուսական սահմանին բեռնատար մեքենաների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել: «360» հեռուստաալիքը հայտնել էր, որ սպանվածը ենթադրաբար հայ է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել թուրք և ուզբեկ վարորդների միջև՝ մի քանի օր առաջ։ Ծեծկռտուքի հետևանքով ուզբեկ վարորդը մահացել է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 11:39
Подача природного газа в Армению будет временно приостановлена. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-24 11:38
На границе между Таиландом и Камбоджей идут столкновения, сообщает Reuters.
-
2025-07-24 11:34
Самолет Ан-24 с пассажирами не вышел на связь в Амурской области, сообщает РИА Новости со ссылкой на правоохранительные органы.
-
2025-07-24 11:32
Депутат Национального собрания Армении Тигран Абрамян уверен, что премьер-министр Никол Пашинян намерен как можно дольше удерживать под стражей предпринимателя и мецената Самвела Карапетяна и максимально дискредитировать его инициативы.