Հակոբ Արշակյան․ Ներողություն եմ խնդրում նաև լրագրողական հանրույթից և կոնկրետ Փայլակից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախ ուզում եմ ասեմ, որ բոլորիդ շատ սիրում եմ, դուք գիտեք, որ ես միշտ փորձում եմ ձեր հարցերին մանրամասն պատասխանել և մեծ հարգանք ունեմ ցանկացած մասնագիտության, նաև լրագրության վերաբերյալ և շատ կարևորում եմ ձեր պրոֆեսիոնալ գործունեությունը: Այս մասին ԱԺ-ում լրգրողների հետ զրույցում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախրար Հակոբ Արշակյանը, ով օրեր առաջ հայտնվել էր սկանդալի կիզակետում, երբ սրճարանում հարձակվել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, հարվածել նրան և վնասել համակարգիչը:
«Երկրորդ, ես կատարված դեպքի հետ կապված ներողություն եմ խնդրել ականատես եղած քաղաքացիներից, աշխատակիցներից, հիմա նաև ուզում եմ ներողություն խնդրել նաև հանրությունից, որոնք իրենց տեսադաշտում տեսել են այս դեպքը, ինչպես նաև լրագրողական հանրույթից և հենց կոնկրետ Փայլակից: Շատ կարևորելով ձեր պրոֆեսիոնալ մասնագիտական գործունեությունը, ես շատ լուրջ եմ վերաբերվում դրան և ցանկանում եմ, որ մենք բոլորս հենց այդպես վերաբերվենք»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
Հակոբ Արշակյանը այլ հարցերի չցանկացավ պատասխանել, այդ թվում նրան, թե արդյոք այդ միջադեպի ժամանակ եղել է մի բան, որ տեսախցիկների աչքից դուրս է մնացել, կամ արդյոք լրագրողը հայհոյել է, ինչպես գրել են որոշ լրատվամիջոցներ:
Հիշեցնենք՝ նշված դեպքը տեղի էր ունեցել մարտի 18-ին, Երևանի սրճարաններից մեկում, երբ նախարարը հարվածել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանի, վնասել նրա համակարգիչն ու հեռախոսը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.