Ապաշրջափակումն առայժմ քննարկվում է միայն փորձագիտական մակարդակով
Տարածաշրջանային կոմունիկացիոն ապաշրջափակման ծրագիրն այս պահին իրականացվում է միայն փորձագիտական մակարդակով: Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին նման հայտարարություն արեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետի կատարման ընթացքի մասին` պատգամավորի հարցին:
«Գործում է փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ: Մենք մի քանի նիստ ունեցել ենք: Գործում են նաև ենթախմբեր՝ թվով երկուսը, որոնցից մեկը փորձագիտական աշխատանքներ է իրականացնում զուտ ենթակառուցվածքների տեխնիկական բնույթի հետ կապված, այսինքն՝ տեխնիկական լուծումների, մյուսը՝ իրավական, անվտանգային, մաքսային, ֆիտոսանիտարականև այլ խնդիրների հետ կապված»,- ասաց Գրիգորյանը:
Փոխվարչապետը շեշտեց, որ նախապես ծրագրված էր մինչև մարտի 1-ը հանդես գալ կատարված աշխատանքների մասին միջանկյալ զեկույցով: Բայց քննարկումներն ու աշխատանքները ցույց են տվել, որ հավելյալ փորձագիտական աշխատանքների կարիք կա: Հետևաբար, զեկույցը հետաձգվում է անորոշ ժամանակով, մինչև դրանց ավարտը:
«Հիմնականում քննարկվում է երկաթգիծ, ավտոճանապարհ: Ըստ էության, խոսքը սովետական ժամանակներում գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է՝ բոլոր հնարավոր ուղղություններով»,- ասաց Գրիգորյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.