Իրանի ԶԼՄ-ներ․ «Թուրքիան ձգտում է գրավել Սյունիքը»
Թուրքիան ռազմական տեխնիկա է տեղափոխել Հայաստանի հետ սահմանին՝ զորավարժություններ անցկացնելու նպատակով, հայտնում է իրանական Azariha Telegram-ալիքը:
Ալիքը մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում երևում են տանկեր, ինքնագնաց հրետանային կայանքներ և զրահապատ մեքենաներ։ Նշվում է, որ զորավարժություններում ներգրավված զրահատեխնիկան նախկինում օգտագործվել է Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ։ Հրապարակման հեղինակները, հղում անելով վերլուծաբաններին, նշում են, որ Անկարան և Բաքուն մտադիր են հարձակվել Հայաստանի Սյունիքի մարզի վրա, որը սահմանակից է Իրանին, և այդպիսով կտրել հայ-իրանական սահմանը։
«Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանի միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունն իր համար կարմիր գիծ է։ Լիամասշտաբ պատերազմը կանխելու համար Իրանի զինված ուժերը պետք է անհապաղ տեղակայվեն սահմանի երկայնքով՝ Հայաստանի և Նախիջևանի միջև»,-նշվում է հրապարակման մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.