Մակրոն. Թուրքիան կարող է փորձել միջամտել Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին
Թուրքիան կարող է փորձել միջամտել Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Սպառնալիքներն ակնհայտ են: Ես չեմ ցանկանում վերստին մտնել խաղաղ հարաբերությունների մեջ, եթե իմ մեջքի հետևում նման մանևրներ լինեն»,- ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վատթարացել են Սիրիայի, Լիբիայի և Միջերկրածովի արևելյան մասի շուրջ տարաձայնությունների պատճառով: Դեկտեմբերին Ֆրանսիան Թուրքիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների նախաձեռնող էր հանդես եկել՝ Միջերկրածովյան ջրերում սեյսմիկ հետազոտությունների անցկացման համար:
Հարցին՝ արդյո՞ք Թուրքիան կփորձի խառնվել ընտրություններին Ֆրանսիայում, Մակրոնը պատասխանել է. «Իհարկե: Սպառնալիքները չեն թաքցվում,.կարծում եմ, որ պետք է շատ սթափ լինել »:
Ֆրանսիացի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել իսլամիստական խմբավորումների և ծայրահեղ աջ թուրքական ուլտրաազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ազդեցության կապակցությամբ:
Մակրոնի խոսքով՝ աշնանը երկու երկրների միջև քաղաքական լարվածության ժամանակ թուրքական պետությունը ստի քաղաքականություն էր որդեգրել, որը տարածվում էր իշխանամետ ԶԼՄ-ների միջոցով: Ընդ որում, նա շեշտել է Անկարայի հետ երկխոսության կարևորությունը: «Մենք պետք է անենք բացարձակապես ամեն ինչ, որպեսզի Թուրքիան երես չթեքի Եվրոպայից և չգնա դեպի էլ ավելի մեծ կրոնական ծայրահեղականություն, աշխարհաքաղաքական ընտրության, որը մեզ համար էլ ավելի վտանգավոր կամ բացասական է»,- ասել է Մակրոնը:
Նրա խոսքով՝ տարեսկզբից նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում էր երկկողմ հարաբերություններ հաստատել: «Ուստի ես ուզում եմ հավատալ, որ այդ ուղին հնարավոր է»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.