HRW-ը Էրդողանին մեղադրել է մարդու իրավունքների «աննախադեպ ոչնչացման» մեջ
Human Rights Watch-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարական նորմերի «աննախադեպ ոչնչացման» մեջ` միաժամանակ Եվրոպական խորհրդին կոչ անելով բարձրաձայնել երկրում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի մասին տեղեկացնում է News.am-ը:
«Եվրոպական խորհուրդը պետք է հստակ հասկացնի, որ ԵՄ-ի կողմից առաջարկվող դրական օրակարգը Թուրքիայի համար կապված կլինի ընդդիմության գործիչների դեմ հարձակումները դադարեցնելու և մարդու իրավունքների պաշտպանության շոշափելի առաջընթացի հետ»,- ասվում է HRW-ի հայտարարության մեջ:
Human Rights Watch-ը մատնանշել է Էրդողանի 18-ամյա կառավարման օրոք երկրում ժողովրդավարության արագ ճնշումը՝ սկսած վերջերս Ստամբուլյան կոնվենցիա կոչվող կանանց իրավունքների մասին միջազգային պայմանագրից երկրի դուրս գալուց:
Որոշումը կայացվել է երկու օր անց այն բանից, երբ Թուրքիայի բարձրագույն դատարանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ ինքը գործ է հարուցել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության փակման համար:
Ըստ HRW-ի՝ Էրդողանը ձգտում է պահպանել իշխանությունը, և «ցանկացած ինստիտուտ կամ հասարակության մաս, որոնք կանգնած են թուրքական հասարակությունը փոխելու իր լայնածավալ ջանքերի ճանապարհին», հավանական թիրախ են:
Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալը իր կուսակցությունից դուրս գտնվող կրոնական պահպանողական շրջանակներից աջակցություն ստանալու Էրդողանի ջանքերի մաս է կազմում։
«Էրդողանը պատրաստ է կոնվենցիան որպես պատրվակ օգտագործել խիստ պառակտիչ և հոմոֆոբ քաղաքական քննարկումներ հրահրելու համար»:
Ըստ HRW-ի՝ Անկարայի կողմից քրդամետ ԺԴԿ-ի ճնշումը ուղղակի հարձակում է միլիոնավոր քուրդ ընտրողների ժողովրդավարական իրավունքների վրա:
Թուրքիան անտեսել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դեկտեմբերյան որոշումը՝ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու մասին, որը 2016 թվականից բանտում է՝ ահաբեկչության մի շարք մեղադրանքներով:
HRW-ն քննադատել է ԵՄ-ին և ԱՄՆ-ին այն բանի համար, որ Թուրքիայի տարածքում մարդու իրավունքների հետընթացը ճանաչելով՝ ուշադրությունը կենտրոնացնում են «տարածաշրջանում երկրի ռազմավարական նշանակության վրա»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.