Ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան սահմանող նախագիծն ընդունվեց
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության և մի խումբ պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծերի փաթեթը, որով հաշմանդամության 3 խմբերի փոխարեն նախատեսվում է սահմանել ֆունկցիոնալության սահմանափակման թեթև, միջին, ծանր, խորը աստիճաններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 93 «կողմ», 4 «ձեռնպահ» ձայներ:
Նախագծերի փաթեթով հաշմանդամություն ունեցող անձ է համարվելու այն անձը, ով ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների և միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում:
Նախատեսվում է բժշկասոցիալական փորձաքննության համակարգից անցում կատարել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի: Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող անձ կամ չի ճանաչվում, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր և խորը՝ ներկայիս սահմանմամբ հաշմանդամության առաջին, երկրորդ, երրորդ խմբերի փոխարեն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 13:01
Организация продовольствия и сельского хозяйства ООН (FAO) поможет фермерам Тавушской и Лорийской областей Армении освоить вспомогательные цифровые инструменты для ведения сельского хозяйства. Об этом сообщила Sputnik Армения специалист по цифровому сельскому хозяйству офиса FAO по Европе и Центральной Азии Айдай Анарбек кызы в ходе форума Sevan Startup Summit 2025.
-
2025-07-29 12:58
30 лет назад братья Карапетяны построили первую церковь Святого Саркиса после распада Советского Союза.
-
2025-07-29 12:57
Пашинян (премьер-министр Армении – ред.) поручил своим соратникам до конца его отпуска положить ему на стол список сторонников среди священнослужителей с конкретными фактами, чтобы они успели достичь своей цели в вопросе церкви к последнему религиозному празднику года – воздвижению честного и животворящего Креста Господня (Хачверац).
-
2025-07-29 12:55
Очевидно, что николизм постепенно приобретает черты не христианской секты, а совершенно новой религии. Об этом на своей странице в «Facebook» написал адвокат Рубен Меликян.