Գյուղատնտեսական վարկերի տրամադրումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 1-ը
«Այստեղ խոսքը մինչև 1 միլիոն դրամի վարկերի սուբսիդավորման ու պրոցեսի շարունակման մասին է, որոնք կազմել են երկրորդ ծրագրի ընդհանուր վարկերի 2/3-ը, այսինքն՝ մոտ 36 հազար վարկից 26 հազարը եղել են հենց այս տիպի վարկերը, կամ ընդհանուր 63 միլիարդի 1/3-ը՝ 21 միլիարդը»,-զեկուցելով գյուղատնտեսական վարկերին վերաբերող հակաճգնաժամային երկրորդ միջոցառման ժամկետը երկարացնելու հարցը՝ կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ այդ վարկերը փոխարինել են նախկինում կառավարության տված գյուղատնտեսական զանազան աջակցության ծրագրերին՝ պարարտանյութեր, վառելանյութ և այլ մկջոցներ տրամադրելուն:
Նախարարն առաջարկեց երկարաձգել գործիքի կիրառումը մինչև հոկտեմբերի 1-ը, մինչև կառավարությունն ամբողջությամբ վստահ կլինի, որ գյուղատնտեսությունն ու տնտեսությունը վերականգնվել են:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ այդ վարկի առավելությունն այն է, որ գրավ չի պահանջվում և փոքր գյուղացիական տնտեսությունների համար է:
«Գարնանամուտին կարևոր է, որ գյուղացիները կարողանան իրենց փոքր հողատարածքի համար ձեռք բերել սերմացու, պարարտանյութ և անհրաժեշտ այլ պարագաներ»,- նկատեց Պապիկյանը, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 15:06
«Армения потеряла свою честь. Армения теряет свою государственность. Армения потеряла свои территории. В таком состоянии сегодня находится древнее армянское государство. И довел ее до этого Никол Пашинян», — считает израильский эксперт, в прошлом руководитель службы «Натив» Яков Кедми.
-
2025-07-29 14:38
Между Министерством образования, науки, культуры и спорта Армении, общественной организацией «Совет по энотуризму Армении» и научно-исследовательским фондом «Пещера Арени-1» подписан меморандум о сотрудничестве.
-
2025-07-29 14:36
Компания "Согласие Армения" намерена обжаловать решение Антикоррупционного суда о конфискации земельного участка в центре Еревана, где ранее располагался магазин "Детский мир". Об этом говорится в официальном заявлении компании.
-
2025-07-29 14:35
Фонд «Луйс» проанализировал социально-экономическое развитие экономики Армении за январь–июнь 2025 года. Вот основные выводы: