Последние новости

Իրավաբան․ Այս կառավարությունը իրավական պետության հետ ոչ մի ընդհանուր բան չունի

Շատ միջազգային կառույցներում Հայաստանի իշխանությունների վերաբերյալ բացասական կարծիք է ձևավորվել և շարունակում է ձևավորվել: Այս մասին մարտի 25-ին «Հայելի»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը:

«Կարելի է սխալվել, բայց ընդունել ու ուղղել սխալները: Արտասահմանում այն տպավորությունն է խորանում, որ այս կառավարությունը իրավական պետության հետ ոչ մի ընդհանուր բան չունի»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իր մի քանի ընկերներին արդեն կանչել են իրավապահ մարմիններ միայն «Ֆեյսբուքում» անզգույշ արտահայտությունների համար: «Հոգեկան խանգարումները սահմաններ չունեն: Անհնար է իմանալ, թե ինչ գործողություններ կլինեն՝ հատկապես, եթե մարդու ձեռքին իշխանություն կա»,- նշեց Թորոսյանը: Նա որպես չկշռադատված գործողությունների վառ պատկեր նշեց Ինտերպոլի պատասխանը Հայաստանի իշխանությունների՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու փորձին:

Փաստաբանի գնահատմամբ՝ Հայաստանում շատ խախտումներ կան: «Երկու տարի շարունակ հեռատես քաղաքականություն չի վարվել և հատկապես իրավունքի ոլորտում: Իշխանություններն ուղղակի չեն մտածում վաղվա օրվա մասին»,- արձանագրեց իրավաբանը՝ հիշեցնելով հեղափոխության համակիրների և Փաշինյանի ագրեսիվ ռեակցիան չնչին քննադատությանն ու անհամաձայնությանը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ