Կուսակիցները հարգանքի տուրք են մատուցում Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 14-րդ տարելիցն է։ ՀՀԿ-ական քաղաքական գործիչները, Մարգարյանի հարազատներն ու ընկերները վաղ առավոտից այցելում են Կոմիտասի անվան Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀ նախկին վարչապետի հիշատակին, տեղեկացնում է Panorama.am-ը։
Պանթեոնում են նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ նախկին պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը, Կարինե Աճեմյանը և այլք։
Անդրանիկ Մարգարյանը քաղաքականությամբ զբաղվել է 1965թ -ից: 1968թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային Միացյալ Կուսակցության անդամ, 1973 թ.-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։
Հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից և հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: Իր գաղափարների տարածման և ծավալած գործունեության համար 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման:
1992թ-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված և Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ էր, 1993-1997 և 1998-2005 թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ:
1997-98թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ:
2000-2007թթ. եղել է ՀՀ վարչապետ։
2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.