Եվրամիությունը նախազգուշացրել է Սիրիայից նոր միգրացիոն ճգնաժամի մասին
Սիրիայում հասունանում է նոր միգրացիոն ճգնաժամ, հումանիտար աղետը հրահրում են ԱՄՆ-ն և նրա արբանյակները, Եվրամիության գագաթնաժողովի նախաշեմին հայտարարել են Սիրիայի և Ռուսաստանի իշխանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փախստականների վերադարձման համակարգող շտաբների ղեկավարներ Միխայիլ Միզինցևի և Հուսեյն Մահլյուֆի համատեղ հայտարարության մեջ նշված է, որ Նահանգները և նրա դաշնակիցները Սիրիայի ժողովրդի դեմ վարում են կոշտ սահմանափակման միջոցառումներ՝ «երկիրը տնտեսապես խեղդելու» և միջազգային ասպարեզում նրան մեկուսացնելու համար:
Ծանր տնտեսական վիճակը դանդաղեցնում է Սիրիա փախստականների վերադարձի գործընթացը:
«Միաժամանակ, սիրիական պետությանը ամերիկացիների և նրա արբանյակների հասցրած վնասը հանգեցնում է հումանիտար աղետի, որը կարող է առաջացնել նոր միգրացիոն ճգնաժամ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով՝ ներկայումս աճել է օգնության կարիք ունեցող Սիրիայի քաղաքացիների թիվը, իսկ ԱՄՆ-ն և արևմտյան երկրները այս աղետի պատասխանատվությունը չեն ստանձնում»,- նշված է փաստաթղթում:
Ընդգծվում է, որ «լուրջ մտահոգություն» է առաջացնում այն, որ նման իրադրությունը ստեղծվել է Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի նախաշեմին: Համաժողովն անցկացվում է առանց Սիրիայի կառավարության ներկայացուցիչների մասնակցության և «փաստացի որպես հարթակ է օգտագործվում հերթական պատժամիջոցային սահմանափակումների մշակման համար», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.