Լարիսա Ալավերդյան․ Պետք է ստեղծել տրիբունալ, որը կներկայացնի այս իշխանությունների անօրինությունները
«Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ բոլորն անխտիր պետք է ենթարկվեն իրեն, միապետն անգամ իրեն այդպես չի պահում, քանի որ միապետերն էլ դաստիարակվում են այլ միջավայրում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով, միապետն ընդառաջ է գնում այն կարծիքներին, որոնք համապատասխանում են օրենքին, օրենսդրությանը և պետության անվտանգությանը։
«ԳՇ դեմ Փաշինյանի քայլերը պետական անվտանգության դեմ հանցագործություն է։ Առաջին անգամ նորանկախ Հայաստանում մենք ունեցանք իրավիճակ, երբ անօրինության ուժով նոր ԳՇ պետ նշանակվեց, այստեղ է իմ ավելի մեծ վրդովմունքը։ Հիմա ցանկացած ոք, այդ թվում և Արտակ Դավթյանը գիտեն, որ դա անօրինություն է։ Եվ երբ որ բոլոր դեպքերում հայկական բանակի գեներալն ընդունում է մի որոշում, որ քայքայում է պետականության հիմքերը, դրանով առաջացնում է իմ վրդովունքը»,- նշեց նա։
Լարիսա Ալավերդյանը նկատեց՝ ինքն այլևս Նիկոլ Փաշինյանի քայլերից չի զարմանում, այլ ցավ է ապրում, որ անօրինության դաշտ են մտնում նաև մարդիկ, որոնք ունեին հարգանք։
«Պետականության դեմ է հանցագործությունը։ Այն, ինչ արել է մինչ այս Արտակ Դավթյանը, համեմատության մեջ չի կարող մտնել փաստի հետ, որ նա ընդունել է Նիկոլ Փաշինյանի անօրինական առաջարկն ու դարձել է ԳՇ պետ։ Այստեղ գործում է նյուրնբերգյան դատավարության սկզբունքը, այն է՝ անօրինական հրաման իրականացնողը նույնչափ հանցագործ է»,- կարծիք հայտնեց նա։
Նրա խոսքով, այժմ պետք է ստեղծվի ազգային քաղաքացիական տրիբունալ. «Մինչև հիմա մոլորվածներ կան, իսկ եթե լինի տրիբունալ, այն պարզապես կշարադրի, կտպի այն բոլոր հանցագործությունները, որոնք իրականացրել է այս իշխանությունը, ապա նաև կներկայացնի դրանց հետևանքները»։
Իրավապաշտպանը նշեց, որ մինչ այսօր ՀՀ-ն պաշտոնական մակարդակով որևէ գնահատական չի տվել ադրբեջանական ագրեսիային, ցեղասպանական գործողություններին։
«Իսկ իմ ասած տրիբունալը, հետևելով միջազգային պրակտիկայում առկա փորձին, կարող է այդ ամենը ներկայացնել։ Այդ հայկական տրիբունալը կբացահայտի բոլոր հանցագործությունները»,- ասաց նա։
Ըստ Լարիսա Ալավերդյանի, երբ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական պետական դրոշի օրվա կապակցությամբ նոյեմբերի 9-ին ստորագրում էր հայտարարություն՝ չսպասելով անգամ նոյեմբերի 10-ին, հատուկ պրոթուրքական քայլ էր անում։
«Պետք է հակիրճ ներկայացնել հանրությանը, թե դա ինչ մեծ հանցագործություն էր։ Երբ էլ սկսենք, կլինի ճիշտ ժամանակը։ Պետք է բոլոր զոհերի թվերն ասվի, պետք է անուն-ազգանուններով նշվի նրանց անունները։ Ես չեմ հասկանում՝ ինչու մեր իրավաբաններն այդ գաղափարը չեն իրականացնում, ինչու չեն նախաձեռնում տրիբունալի ստեղծումը»,- ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.