Գոռ Աբրահամյան․ Եկեղեցիներն ավերելու փաստերը կդարձվեն քննության առարկա
Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնահատակ ավերելու, նաև Շուշիի «Կանաչ Ժամ» կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավերելու փաստերը կդարձվեն քննության առարկա Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված և իրականացված ագրեսիվ պատերազմի, դրա ընթացքում մարդկության ու խաղաղության դեմ գործված հանցագործությունների, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների դեպքերի առթիվ ՀՀ զինվորական դատախազության հսկողության և դատավարական ղեկավարման ներքո քննվող հսկայածավալ քրեական գործի շրջանակներում: Այս մասի ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Այդ քրեական գործով քննության հիմնական ուղղություններից մեկն էլ հենց ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, ծագումով հայերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու կամ պղծելու արձանագրված դեպքերն են՝ դրանցով իրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկման նպատակով»,- գրել է Աբրահամյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.