Մհեր Պետրոսյանին ճնշելու գործը վստահված է եղել ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետին
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը քննող դատավոր Մհեր Պետրոսյանին վերահսկելու, ճնշելու գործը հանձնարարվել է ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանին։ և հենց նա է մարտի 17-ին այցելել վարչական դատարան՝ հանդիպելու դատավորին, ում հրաժարվել էր ընդունել Մ.Պետրոսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը դատական տեղեկատվական համակարգում ներբեռնվելուց հետո ԱԱԾ երկու աշխատակից շտապել են վարչական դատարան՝ փորձելով հանդիպել դատավորի հետ՝ մինչ նա կհասցներ քննության առարկա դարձնել հայցի ապահովման միջնորդությունը։ Դատավորը հրաժարվել էր ընդունել ԱԱԾ աշխատակիցներին։
«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ ԱԱԾ աշխատակիցը, որի հետ հանդիպումը մերժել էր դատավորը, եղել է անձամբ ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանը։ Վերջինս ՆԱՎ-ի պետ նշանակվել է վերջերս, իսկ մինչ այդ աշխատել է ԱԱԾ-ի հենց այն ստորաժանումում, որը զբաղվել է դատախազների, դատավորների և ընդհանրապես իրավապահ մարմիններին վերաբերող հարցերով։ Ասել է թե՝ նրան համարել են համակարգին ծանոթ մարդ ու Օնիկ Գասպարյանի գործով դատավորին վերահսկելու դերը վերապահել նրան, ինչն էլ տապալել է։
Դատավորի համարձակ վարքագիծը ու կոնտակտի դուրս չգալու քայլը խիստ «բարկացրել» է ԱԱԾ պաշտոնյային, որը որոշ զրույցներում սպառնացել է «նստեցնել» դատավորին։
Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցների այցից հետո է դատավորը քննարկել փաստաբանների միջնորդությունն ու հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում կայացրել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.