Последние новости

Վրաստանն առաջարկել է ղարաբաղյան կարգավորման իր ձևաչափն՝ առանց Ռուսաստանի

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում Ռուսաստանի հետ աշխատել տարածաշրջանային համատեղ պլատֆորմում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Հարավային Կովկասի երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ «3+3» ձևաչափի փոխարեն նա առաջարկել է ստեղծել նոր հարթակ՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ:

«Ոչ մի հարթակի դիտարկում Ռուսաստանի հետ, որը մեր տարածքները զավթել է», - ասել է նա մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ Թբիլիսին ցանկանում է միջազգային գործընկերների մասնակցությամբ ներգրավվել կարգավորման գործընթացներում՝ որպես երկխոսության վայր, տեղեկացնում է Aysor.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ