Последние новости

Ռուբեն Վարդազարյան․ Մհեր Պետրոսյանի դիմումն ստանալուց հետո ԲԴԽ-ն հավաքվել է ամբողջ կազմով

Դատավոր Մհեր Պետրոսյանը երեկ երեկոյան ժամը 20.00-ի կողմերը գրությամբ դիմել է ԲԴԽ-ին, նա գտնում է, որ իր նկատմամբ ճնշումներ կան: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ հավելելով, որ կյանքին սպառնացող վտանգի մասին խոսք չկա:

Նա չցանկացավ ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչ է գրված դատավորի դիմումում. «Ես չեմ մեկնբանում և իրավասու չեմ մեկնաբանել այսօր օրենքով սահմանված կրգով ԲԴԽ-ն կարձագանքի: ԲԴԽ-ն նամակն ստանալուց 15 րոպե հետո հավաքվել է ամբողջ կազմով, հրավիրվել է Մհեր Պետրոսյանը, զրուցել ենք իր հետ և այսօր առավոտյան աշխատանքային օրը սկսվելուց հետո 1-2 ժամվա ընթացքում ԲԴԽ-ն կարձագանքի»:

Ռուբեն Վարդազարյանը նաև հավելեց, որ դատավորի դիմումից հետո անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել հնարավոր ճնշումների հետ կապված:

Հիշեցնենք, որ Մհեր Պետրոսյանը Օնիկ Գասպարյանի գործով այն դատավորն է, որը միջանկյալ միջոց կիրառելու որոշում էր կայացրել:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Օնիկ Գասպարյանի մասով միջանկյալ որոշում կայացրած Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ Դրա կապակցությամբ ԲԴԽ-ն հրատապ նիստ է հրավիրել ու քննել դատավորին հասցեագրված սպառնալիքները։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ