Նաիրա Զոհրաբյանն Ալեն Սիմոնյանի օրինագիծն ուղարկել է միջազգային կազմակերպություններին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Վենետիկի հանձնաժողով է ուղարկել Ալեն Սիմոնյանի՝ զրպարտության և վիրավորանքի համար պատիժը խստացնելու մասին օրինագիծը: Տեղեկությունը նա այսօր հայտնել է ԱԺ–ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում։
Ավելի վաղ խորհրդարանը հավանություն էր տվել Քաղաքացիական օրենսգրքում Սիմոնյանի առաջարկած փոփոխություններին, որոնք ենթադրում են վիրավորանքի փոխհատուցման չափը 1 մլն դրամից հասցնել 3 – ի, իսկ զրպարտության դեպքում ՝ 2-ից 6 մլն դրամի:
«Ալեն Սիմոնյանի նախագիծն ուղղված է խոսքի ազատության դեմ, այն պրեսսինգ է լրատվամիջոցների, քաղաքական գործիչների, քաղաքացիների վրա, որ կաշկանդված լինեն իրենց խոսքն արտահայտելիս։ Սահմանված փոխհատուցումները տրամաբանական չեն և միայն մեկ նպատակ ունեն լռեցնել բոլոր ընդդիմախոսներին», - ասել է պատգամավորը։
Զոհրաբյանը հավելել է, որ խորհրդարանի կողմից այս օրինագծի հավանության արժանանալուց հետո այն ուղարկել է ԵԽԽՎ Մարդու Իրավունքների հանձնակատարին, տարբեր իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններին: Նա անհրաժեշտ է համարում արձագանքել երկրում խոսքի ազատությունը ճնշելու իշխանությունների փորձին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет:
-
2025-06-07 15:11
Соединенные Штаты применят новые санкции в отношении России, если посчитают, что это необходимо. Об этом заявил в пятницу в беседе с журналистами американский президент Дональд Трамп.