ԲՀԿ-ը կներկայացնի ՌԴ-ի հետ նոր ռազմաքաղաքական դաշինքի մանրամասն նախագիծը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շուտով կներկայացնի Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական դաշինքի մանրամասն նախագիծը: Այս մասին մարտի 26-ին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ հետպատերազմյան պայմաններում, երբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանները վտանգված են, իսկ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը փաստացի Ռուսաստանն է, այդ երկրի հետ հարաբերությունները պետք է վերանայվեն: Այս համատեքստում պատգամավորը ռուսաց լեզվին ԼՂՀ-ում պաշտոնական կարգավիճակ շնորհելը տրամաբանական է համարում:
«Մենք կարծում ենք, որ եկել է Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական դաշինք կնքելու ժամանակը, և շատ շուտով մանրամասն նախագիծ կներկայացնենք»,- ասաց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ օրենք էր ընդունել, համաձայն որի ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզուն դարձավ երկրում հայերենից հետո, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:47
На этой неделе исполнился месяц с момента ареста благотворителя Самвела Карапетяна.
-
2025-07-19 11:44
Премьер-министр Никол Пашинян на закрытых встречах с новоназначенным временным управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) Романосом Петросяном обсуждал вопрос установления контроля над около 7000 сотрудниками компании, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники в правительстве.
-
2025-07-19 10:55
Президент США Дональд Трамп заявил в субботу, что Армения и Азербайджан близки к заключению соглашения о мире.
-
2025-07-19 10:52
Экс-депутат парламента Армении, бывший генконсул республики в Санкт-Петербурге Рубен Акопян арестован на два месяца по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщил его сын Самвел Акопян.