Последние новости

ՀՅԴ անդամին բերման ենթարկեցին՝ Փաշինյանի այցից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Հանրապետության հրապարակի մոտակայքի այգուց բերման են ենթարկել ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանին այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ այգի է եկել Նիկոլ Փաշինյանին դիմավորելու, քանի որ տեղեկացել է՝ Փաշինյանը որոշել է իր նստավայրից տեղաշարժվել դեպքի կառվարության երրորդ մասնաշենք:

 

Սարգիս Կարապետյանն այդ ընթացքում իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց էր տալիս, թե ինչ իրավիճակ է այգում Փաշինյանի գալուց առաջ:

«Ըստ իմ տեղեկության՝ Փաշինյանը որոշել է տեղաշարժվել իր նստավայրից Կառավարական երրորդ մասնաշենք: Իմացել եմ այդ մասին, եկել եմ դիմավորելու տվյալ անձնավորությանը: Հիմա փորձել են տպավորություն ստանալ, թե նա կարող է ազատ շարժվել, սակայն դիպուկահարները կտուրներում դիրքավորված են, տարածքում անվտանգությունը հսկում են ոստիկանները: Ով ուզում է ինձ միանալ, Նիկոլ Փաշինյանի դեմքին թքել, թող գա, Գարեգին Նժդեհի արձանի կողքին կանգնած եմ: Ես մենուր հետապնդելու եմ իրեն: Եթե անգամ մենակ մնամ այս 3 մլն մրդու մեջ, ես իմ տեսակետից հետ չեմ կանգնելու, էս մարդը չի կարող Հայաստանում ազատ տեղաշարժվելու և այս օդը շնչելու»,-ասաց նա:

Նշենք, որ Ոստիկանության կապիտանը սկսեց տեսանկարահանել այգում Փաշինյանին սպասողներին, որից հետո Ոստիկանության ծառայողները մոտեցան նրանց ու հայտնեցին, որ պետական արարողակարգը խաթարելու պատճառով վերջիններիս բերման են ենթարկելու:

«Մենք չենք խաթարել, նստած ենք: Մեզ անգամ չասացիք` գնացեք: Լավն էր, մենք նստած էինք այգում ու պետական արարողակարգ էինք խախտում»,- ասաց Կարապետյանը:

Ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանին ու նրա ընկերոջը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ