Թուրքական դատարանը Հրանտ Դինքի գործով ցմահ ազատազրկման է դատապարտել երկու նախկին ոստիկանապետերի
Թուրքական դատարանը թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի գործով ցմահ ազատազրկման է դատապարտել երկու նախկին ոստիկանապետերի, հաղորդում է Anadolu-ն:
Դինքը գնդակահարվել էր 2007-ի հունվարին իր ղեկավարած «Ակոս» թերթի խմբագրության մոտ:
2011 թվականին Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը դատապարտվել է գրեթե 23 տարվա ազատազրկման անչափահասների գործերով դատարանի կողմից: Նա 17 տարեկան էր սպանության կատարման պահին: Հաջորդ տարվա հունվարին Յասին Խայալը դատապարտվել է ցմահ ազատազրկման սպանություն հրահրելու համար:
Ուրբաթ դատարանի կողմից դատապարտվածների թվում է ոստիկանության հետախուզության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը, ով դատապարտվել է ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման: Ցմահ ազատազրկման է դատապարտվել նաև մեկ այլ ոստիկանապետ՝ Ռամազան Աքյուրեքը:
Թուրքական պետական լրատվամիջոցները Դինքի սպանության մեջ մեղադրել են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը, որին Անկարան մեղադրում է 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:
2010-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային պարտավորեցրել է 100 000 վճարել Դինքի ընտանիքին որպես փոխհատուցում՝ հայտարարելով, որ իշխանությունները չեն կարողացել պատշաճ կերպով պաշտպանել Դինքին՝ չնայած գիտեին, որ ուլտրաազգայնականները պատրաստվում էին սպանել նրան, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».