Последние новости

«ՈՍԿԵ ԿԱՄՐՋԻ» ԿԱՆՈՆԸ

Դեռ երբեք մեր հասարակությունն այն աստիճան բարոյալքված ու ապակողմնորոշված չի եղել, որքան այսօր։ Հոգեբանները նման վիճակն անվանում են նորմալության պաթոլոգիա, երբ նորմա է դառնում այն, ինչը նորմալ համարվել չի կարող և չպետք է համարվի: Նորմայի փոքրիշատե հասկանալի սահմանները լղոզված են վերջնականապես, պաթոլոգիան բարձրացված է առաքինության աստիճանի, մեր աչքի առաջ տեղի է ունենում կենսական բոլոր ուղենիշների գլոբալ խաթարում և ազգային հիմնական արժեքների կորուստ։

Մենք կորցրեցինք Արցախը եվ ավելի քան հինգ հազար երիտասարդ հերոսների, ամեն օր թշնամուն են անցնում Հայաստանի նորանոր սահմանամերձ տարածքներ, մեր նավը ստացել է հետագա նավարկությունն անհնարին դարձնող ճեղքվածքներ, իշխանությունը մեկը մյուսի հետևից ընդունում է հակասահմանադրական հրեշավոր որոշումներ ու օրենքներ, նպատակաուղղված կերպով երկրում հաստատելով բռնապետություն, հերթում հաջորդը Ադրբեջանի և Թուրքիայի հետ «բարիդրացիական հարաբերությունների» հաստատումն է և նույնիսկ Հայոց ցեղասպանությունից հնարավոր հրաժարումը, ամեն ինչ փլուզված է և ոչինչ չի աշխատում, իսկ մեզանում այդ ամենի մասին արդեն մոռացել ու խոսում են միայն արտահերթ ընտրությունների մասին, քննարկում Ընտրական օրենսգիրքն ու հնարավոր նախընտրական դաշինքները։

Սա հիշեցնում է տարօրինակ կոնսիլիում՝ վերջին փուլի սարկոմայից մահացող հիվանդի մահճակալի մոտ։ Հիվանդը խռխռում ու շնչահեղձ է լինում, իսկ պրոֆեսորները դեմքի խելացի արտահայտությամբ քննարկում են, թե ինչպես ազատել նրան սեզոնային ավիտամինոզից։

Զարմանահրաշ են գործերդ, Տեր։ Եթե տիեզերքում ինչ-որ տեղ կան այլ քաղաքակրթություններ, ապա ձանձրույթից հաստատ չեն մեռնի. այնքա՜ն հետաքրքիր է զննել Հայաստանը մեծ մանրադիտակով ու մտորել այն մասին, թե այդ ինչպես հաջողացրեց մի ամբողջ երկիր ընկնել ամնեզիայի մեջ։ Հավանաբար, գանգուղեղի վնասվածքը, որ ստացել է մեր բազմաչարչար Հայրենիքը միանման փոցխերով պատված իր դժվարին ճանապարհին, ուրիշ ոչինչ չի էլ ենթադրում։ Փոխարենը՝ կա մխիթարանք. ոչ մի փոցխ մեզ սարսափելի չէ։ Բացարձակ ամնեզիան վրա է հասել։ Երկիրը չի հիշում ցավը, հետևաբար՝ պատրաստ է կրկին ու կրկին դեմ տալ ճակատը փոցխին։

Ի՞նչ է կատարվում մեզ հետ, համաքաղաքացիներ։ Ինչո՞ւ մեզ մոտ առաջացավ մկանների բացարձակ թուլացում. առավելապես՝ ուղեղի մկանների։ Մենք կորցրե՞լ ենք լավը վատից տարբերելու ունակությունը։ Բայց այդ դեպքում ինչո՞վ ենք տարբերվում կենդանիներից։

Գրեթե երկուսուկես հազար տարի է անցել այն ժամանակներից, երբ չինացի հանճարեղ փիլիսոփա Կոնֆուցիոսը սկսեց մտորել, թե ինչով է տարբերվում մարդը կենդանուց, անասունից: Բանականությունն է առանցքային տարբերությունը՝ ըստ ժամանակակից գիտության, բայց Կոնֆուցիոսը հասկանում էր, որ կենդանիները նույնպես ունեն իրենց ուրույն բանականությունը, և փորձիր տարբերել, թե որտեղ է ավարտվում կենդանու բանականությունն ու սկսվում մարդունը։ Նա գտավ այդ հարցի պատասխանը։ Ըստ Կոնֆուցիուսի՝ մարդը կենդանուց տարբերվում է հետևյալով. մարդու համար գոյություն ունեն «լավ» և «վատ» հասկացությունները, իսկ կենդանու համար՝ ոչ: Մարդը կարող է տարբերել մեկը մյուսից, և նա մարդ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ անում է դա: Դատելով ամենից, շուտով մենք իսպառ հետ կվարժվենք դա անելուց։

Եվ այդժամ մենք՝ հայերս, որ մեր պատմության ողջ ընթացքում եղել ենք մեղուներ, կվերածվենք ճանճերի։ Բացատրե՞նք ձեզ տարբերությունը, թանկագին համաքաղաքացիներ։

Աշխարհը կառուցված է պարզ ու հասկանալի։ Գալիս ես աղբանոց՝ ճանճեր են: Զբոսնում ես ծաղկող այգում՝ մեղուներ։ Մեղուները ճանճերից խելացի են. կառուցում են իդեալական վեցանկյուն մեղրաբջիջներ, պաշարներ կուտակում, սերունդ աճեցնում, գործում համերաշխ, պարով փոխանցում տեղեկատվությունը, նրանց նույնիսկ թույնն է բուժիչ։ Ճանճերը հիմար են և ապուշության աստիճան կպչուն։ Մեղուներն իրենց ձագերին մեղրով են կերակրում, իսկ ճանճերն իրենց փոքրիկներին խցկում են կղկղանքի ու նեխվածքի մեջ, և ճանճիկներն այնտեղ արագ մեծանում են, նույնիսկ չհասկանալով, որ աճում են կղանքի մեջ։

Ճանճերի պահվածքը երբեմն նման է մեղուներին, այսինքն նստում են մեղրի վրա (բայց երբեք չեն արտադրում): Իսկ մեղուները երբեք չեն պահում իրենց ճանճերի պես, այսինքն չեն նստում կղանքի վրա: Մեղուները բծախնդիր են, զզվող, իսկ ճանճերը և՛ կղանք են խժռում չփչփալով, և՛մեղրից չեն հրաժարվում. Նրանց համար ամեն ինչ պիտանի է: Այո, մեղուներն անհամեմատ ավելի խելացի են: Ընդ որում, ցավոք, ճանճերը չգիտես ինչու ավելի շատ են։ Գուցե այն պատճառով, որ կղանքն ավելի շատ է, քան ծաղիկներն ու նեկտարը։

Ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև նույնիսկ ճարտարամիտ դիտորդները, գլոբալ վերլուծության ենթարկելով այն սարսափելի աղետի պատճառներն ու հետևանքները, որում հայտնվել է մեր երկիրը, անմիջապես անցնում են մեկ այլ, ոչ պակաս գլոբալ խնդրի տանջալի վերլուծության. ո՞վ է ընդհանրապես այդ Փաշինյանը, որի մեղքով Հայաստանի վրա տեղացին բոլոր այդ դժբախտությունները: Իսկ դա մի անձնավորություն է, որը երազում է ողջ հասարակությանը վերածել ճանճերի։

Դա մի անձնավորություն է, որն ուզում է ոչնչացնել մեզ որպես հայ ազգ և բռնաբարել է մեր պատմությունը։ Ինչպես ժամանակին գրել է Էռնստ Նեիզվեստնին. «Ես գիտեի, որ պատմությունը օրիորդ չէ, որ նրան բռնաբարում են, բայց երբևէ չէի իմացել, որ դրանով զբաղվում են այդչափ ողորմելի մարդիկ»:

ՆԱՅՈՒՄ ԵՍ ԴՐԱՆՑ՝ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐՈՎ ՄԱՐԴԻԿ ԵՆ։ Բայց նրանք բոլորը վերահսկվում են օտարածին օրգանիզմի կողմից։ Եվ ամեն ինչ անում ի վնաս ազգի ու երկրի։ Այս իշխանությունը երեք տարվա ընթացքում կարողացավ կատարել բացարձակապես բոլոր չարագործությունները՝ սկզբունքորեն հնարավորներից։ Նրանց էությունն է այդպիսին։ Ձուկը չի կարող օդ շնչել։ Կարող էր, իհարկե, ավելի վատ լինել։ Եվ ամենայն հավանականությամբ՝ կլինի, քանի որ Փաշինյանը տանում է մեզ դեպի ընտրություններ։

Եվ մենք հլու-հնազանդ, թեև խռպոտելու աստիճան վիճում ենք, թե Ընտրական օրենսգրքի որ տարբերակն է ավելի լավ, երբ թշնամու գերության մեջ են մնում մեր եղբայրները և չենք կարողանում գտնել հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր անհայտ կորած տղաների մարմինները։ Մենք ամեն օր գրանցում ենք մի քանի նոր կուսակցություններ, երբ Արցախի մեզ մնացած հատվածում հումանիտար աղետ է, որը շուտով թակելու է նաև մեր դռները։ Մենք նախընտրական շտաբներ ենք ձևավորում և կուսակցական ցուցակներ կազմում, երբ թշնամին ամեն օր զավթում է սահմանամերձ նորանոր տարածքներ, իսկ սահմանների բացումից հետո, ինչի մասին այդքան երազում է Փաշինյանը, կգնի նաև ողջ Հայաստանը, վերածելով իր վիլայեթի։

Նման տխուր հեռանկարից խուսափելու համար պետք է մտածել ոչ թե ընտրությունների, այլ բացարձակ չարիքից շուտափույթ ազատվելու միջոցների մասին։ Օրինակ՝ «ոսկե կամրջի» պրակտիկայի կիրառման միջոցով, երբ ինչ-որ չարագործից ազատվելու համար մեծապես աչք են փակում նրա նախկին գործարքների վրա և թույլատրում հեռանալ։ Այսինքն խոսքը պատվավոր կապիտուլյացիայի մասին է, որի պայմանները միանգամայն կարող են նախորոշվել։ Մոտավորապես այդպիսի ծրագիր առաջարկեց Նիկոլին իր ուսուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Իսկ եթե պատվավոր պայմաններով հանձնվելու առաջարկը մերժվում է, ապա ուժի մեջ է մտնում «վայ պարտվողներին» սկզբունքը, որի պարագայում արդեն իսպառ բացառվում է «ոսկե կամուրջը»։ Հակիրճ ձևով դա արտահայտել է Սուվորովը՝ Իսմայիլի փաշային հղված ուղերձում. «24 ժամ մտորելու համար՝ ազատություն։ Առաջին կրակոցը՝ արդեն անազատություն, գրոհը՝ մահ, ինչն էլ թողնում եմ ձեզ՝ մտորելու»։

Մտորելու ունակություն ունեցող անձինք նախընտրում են չսպասել առաջին կրակոցին, իսկ այդ ունակությամբ ոչ այնքան լիառատորեն օժտված մարդիկ որոշում են սպասել. և կրակոցը ճայթում է։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • РАСКРАШЕННЫЕ ПТИЦЫ ПАШИНЯНА
      2024-11-06 10:24

      Внутрипартийные войны начинаются по-разному. Иногда их хотят. Готовят. Рвутся в бой под аплодисменты соратников. Накачивают себя адреналином до такого состояния, что не воевать уже и неудобно. Хотя за что именно воевать, ясно далеко не всегда даже до войны, а уж после войны - и подавно. Иногда войны случаются внезапно, незапланированно, нечаянно. Из чьей-то глупости. Из переоценки собственных сил или недооценки сил противника. Но хуже всего, когда воевать не за что, а войны избежать невозможно. Войны такого рода - как лобовое столкновение поездов. Каждый несется по единственно возможной для него дороге. Сворачивать некуда, а если кто-то и остановится, это никого не спасет. И все ищут спасения в скорости и силе удара.

    • ПРИОРИТЕТЫ ВЛАСТИ ПАШИНЯНА: ПСИХБОЛЬНИЦЫ И ТЮРЬМЫ
      2024-11-05 09:50

      Ну что мы, сограждане, все о политике и политике. Поговорим сегодня о более интересных вещах. Как там было сказано в "Двенадцатой ночи" Шекспира? "Безумие, сударь, гуляет по миру и светит повсюду, как солнце". Насчет мира в целом не могу сказать, но в Армении при Пашиняне безумие чувствует себя весьма вольготно. Особенно во властных коридорах, где любая нормальность (даже относительная) должностного лица воспринимается как что-то марсианское и очень подозрительное.  Есть в этой вменяемости даже что-то кощунственное. Спросите хоть... Ну, я не знаю... да у любого представителя власти спросите!

    • СТРАНА ТЕНЕВОЙ СОБСТВЕННОСТИ
      2024-11-02 10:29

      Власть Пашиняна обкрадывает и страну, и народ. Украденные деньги исчезают в каких-то черных дырах, значительная их часть наверняка оседает за рубежом. Соки высасываются из всех систем, которые жизненно необходимы для существования любого государства. Даже из армии. Впрочем, созданное режимом Пашиняна есть нечто, никак не могущее быть названо государством. Из этого "нечто" государство не может вырасти. Все, что каким-то чудом у нас сохранилось государственного, вынужденно действовать в подполье, вопреки режиму.

    • ГЛАДИАТОРСКИЕ БОИ ВО ВЛАСТИ
      2024-11-02 09:55

      Сначала, сограждане, о том, что радует. Тоска общества по различного рода гладиаторским боям - неизбывна и нуждается в удовлетворении. Правда, идущие в настоящее время внутри власти Пашиняна бои - довольно вялое подобие настоящего гладиаторского поединка с разлетающимися кишками и залетающими в партер головами. Жаль также, что лишены зрители при устроении такого рода игр возможности известным способом манипулировать большим пальцем, указуя на необходимость добить или же помиловать с особой жестокостью. И у зрителя нет реальной возможности обтереть платочком со лба долетевшие до него брызги гладиаторской крови.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ