Բացվեց Չինաստանի դեսպանության «Ավելի լավ կյանքի ձգտումը» առցանց ցուցահանդեսը
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունն «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տեղեկատվական աջակցությամբ անցկացնում է լուսանկարների առցանց ցուցահանդես՝ նվիրված Չինաստանում աղքատության հաղթահարմանը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը վերջերս աղքատության հաղթահարման վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ:
«Ավելի լավ կյանքի ձգտումը» խորագիրը կրող լուսանկարների առցանց ցուցահանդեսը ներկայացվում է առանձին վեբկայքով: Հարյուրից ավելի լուսանկարների և դրանց մակագրությունների համադրությամբ ներկայացվում են Չինաստանում աղքատության հաղթահարման ճանապարհը, ձեռքբերումները, դրանց փոխկապակցվածությունը ժողովրդի բարեկեցության աճին: Կայքի այցելուները հայերեն, ռուսերեն և անգլերեն բաժիններում հնարավորություն կունենան ծանոթանալու Չինաստանում աղքատության հաղթահարմանը, տնտեսական զարգացմանն ուղղված աշխատանքներին:
Չինաստանում աղքատության հաղթահարմանը նվիրված կայքը պաշտոնապես գործարկվել է մարտի 26-ին. այցելուները կծանոթանան Չինաստանի տնտեսական հրաշքին:
Ցուցահանդեսն էջ ունի նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը հայտարարել է Չինաստանում աղքատության հաղթահարման մասին՝ նշելով, որ Չինաստանին հաջողվել է ոչ միայն ապահովել երկրի տնտեսական զարգացումը, այլև բարեհաջող կերպով այն փոխկապակցել ժողովրդի բարեկեցության ապահովմանը: Վերջին 8 տարիների ընթացքում շուրջ 100 միլիոն չինացիներ դուրս են բերվել ծայրահեղ աղքատությունից: Այդ նպատակի համար 2013 թվականից ի վեր Չինաստանի կառավարությունը ներդրել է շուրջ 248 միլիարդ դոլար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».