Последние новости

Վազգեն Մանուկյան․ Հայկական պետությունը գլորվում է դեպի անդունդ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ հայկական պետությունը հիմա գլորվում է դեպի անդունդ, հայտարարեց ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը։

 

Մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա ընդգծեց, որ ցանկացած պետության համար պատերազմի հետևանքով տարածքային կորուստները մեծ ողբերգություն է` և′ մարդկային կորուստները, և′ հարվածը տնտեսությանը, և որ ամենակարևորն է` հարված ժողովրդի պատվին ու արժանապատվությանը։

«Այս պատերազմում մենք կորցրեցինք տարածք, որն իր մակերեսով հավասար է Լիբանանին։ Կորցրեցինք ավելի քան 5 հազար զինվոր, ինչը, միգուցե, կարող է համարվել Գինեսի ռեկորդ, որ 2,5 միլիոնանոց ժողովուրդը 44 օրվա ընթացքում ունի նման կորուստներ...», – նշեց Մանուկյանը, տեղեկացնում է Newsarmenia.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ