«Հրապարակ». ՄԵՂՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզով երթևեկելը վտանգավոր է՝ հակառակ իշխանությունների հավաստիացումներին, մանավանդ՝ «Ադրբեջանի տարածք համարվող» Գորիս-Կապան ճանապարհի հատվածը, որն ադրբեջանցիների վերահսկողության տակ է։ Գուցե ՀՀ իշխանությունները Սյունիքի մարզն անվտանգ են համարում՝ ելնելով այն հանգամանքից, որ ադրբեջանցիների կողմից կոնկրետ իրենց վտանգ չի սպառնում։ Փոխարենը մեր թշնամու կողմից վտանգ սպառնում է ՀՀ իշխանությունների թշնամիներին։
Մեզ ասացին՝ Սյունիքի մարզի ընդդիմադիր հայացքներ ունեցող որոշ համայնքապետերի, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, ներքին կարգով զգուշացրել են՝ շրջանցել Գորիս-Կապան ճանապարհն ու Մեղրի հասնել այլընտրանքային՝ Տաթևի ճանապարհով, քանի որ ադրբեջանցիները հնարավոր է ՀՀ իշխանությունների ուղղորդմամբ կանգնեցնեն իր մեքենան և գերի վերցնեն կամ վնասեն նրան։ Հորդորել են, որ եթե ճանապարհն էլ չփոխի, գոնե մեքենան փոխի, որ չֆիքսեն, որ ինքն է։
Հիշեցնենք. օրեր առաջ մեզ հետ զրույցում Մխիթար Զաքարյանը նման վտանգի մասին ակնարկել էր. «Ես, որ անկեղծ ասեմ, ավելի շատ վտանգ... հիմա մի քիչ կարող է կասկածամտության հետևանք լինի, բայց երբ որ վարչապետի հրաժարականը սկսեցինք պահանջել, հասկացանք, որ էստեղից կարող է ուղղորդեն, որ մեզ էնտեղից վնասեն»»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:36
Военно-воздушные силы Израиля наносят серию ударов в районе столицы Ирана Тегерана, сообщает армия обороны Израиля (ЦАХАЛ) в Telegram-канале.
-
2025-06-18 09:32
Российский предприниматель, глава ГК "Ташир" Самвел Карапетян, сам покинул свой дом в Ереване и сел в полицейскую машину, передает корреспондент Sputnik Армения.
-
2025-06-18 09:30
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху провел телефонный разговор с президентом США Дональдом Трампом, сообщил The Times of Israel израильский чиновник.
-
2025-06-18 09:27
Иран запустил ракеты по целям в Тель-Авиве, Хайфе, Иерусалиме и Верхней Галилее, передало агентство IRNA в ночь на 18 июня.