Fitch-ը վերահաստատել է Հայաստանի B+ վարկանիշը կայուն կանխատեսմամբ
Համաշխարհային վարկանիշավորող Fitch Ratings ընկերությունը վերահաստատել է Հայաստանի` որպես թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշներն արտարժույթով` «B+» կայուն կանխատեսմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գործակալության պաշտոնական կայքը, Հայաստանի վարկանիշի վերահաստատումը պայմանավորված է պետական ու արտաքին պարտքի բավական բարձր մակարդակով, հարաբերականորեն թույլ արտաքին ֆինանսավորմամբ, աշխարհաքաղաքական լարումներով, որոնք ռազմական հակամարտության վերաճելու ներուժ ունի: Այս ամենին հավասարակշռում են մեկ շնչի հաշվով բարձր եկամուտը, կառավարման, զարգացման և բիզնես վարելու դյուրացման ցուցանիշները, ինստիտուտները, որոնք նպաստել են կանոնավոր քաղաքական անցումներին, կարողացել են դիմանալ 2020 թվականի համավարակի ցնցումներին և Ադրբեջանի հետ վեցշաբաթյա պատերազմին:
Fitch-ն ակնկալում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» կուսակցությունը կկարողանա պահպանել մեծամասնություն 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից հետո: «Թեպետ մենք ակնկալում ենք, որ Փաշինյանը կկարողանա պահպանել իշխանությունը, սակայն աջակցությունը նրա կառավարությանը նվազել է պատերազմից հետո, ինչը կարող է սրել մարտահրավերները կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի գործում», - ասվում է Fitch-ի հայտարարության մեջ:
Fitch-ը դրական է գնահատել հայաստանյան բանկերի գործունեությունը, որոնք կարողացան դիմանալ 2020 թվականի ցնցումներին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.
-
2025-07-30 19:31
Азербайджанцы разрушили памятник художнику-маринисту Ованесу (Ивану) Айвазовскому в оккупированном Степанакерте, сообщает Агентство развития туризма и культуры Арцаха.