Yerkir.am․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ Է ԱՅՑԵԼՈՒՄ ԳԱՂՏՆԻ ԵՐԹՈՒՂՈՎ ԵՎ ԽԻՍՏ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ
Այսօր Նիկոլ Փաշինյանը իր չհայտարարված քարոզարշավի շրջանակներում մարզային հերթական շրջայցն է պլանավորել։ Այս մասին հայտնում է Yerkir.am-ը:
Այս անգամ Փաշինյանը մեկնելու է Արմավիրի մարզ։ Այցի երթուղին , ինչպես և նախորդ անգամ, հույժ գաղտնի է պահվում։ Արագածոտնի մարզ այցելության ժամանակ հրապարակումներ եղան, որ անգամ անվտանգությունը ապահովող ՊՊԾ գնդի ծառայողները նախօրոք ծանոթ չեն եղել երթուղուն, որպեսզի հավուր պատշաճի ապահովեն վարչապետի անվտանգությունը։ Այս այցը ևս պլանավորվում է գաղտնիության մթնոլորտում, գլխավոր կազմակերպիչը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն է, որը մասնավոր խոսակցություններից մեկի ժամանակ ասել է, որ Փաշինյանը այնքան անհանգիստ է, որ անգամ գիշերը՝ ցանկացած պահի, կարող է զանգել և չեղարկել այցը։
Ըստ Yerkir.am-ի տեղեկությունների՝ նախատեսվում է Արմավիրի մազում 4 գյուղ այցելել՝ Նալբանդյան, Ալաշկերտ, որի գյուղապետը ներկայիս ՊԵԿ նախագահ Էդվրադ Հովհաննիսյանի հայրն է՝ Կարեն Հովհաննիսյանը, որը անձամբ է առաջարկել այցելել իրենց գյուղ՝ խոստանալով գյուղացիների ակտիվ մասնակցություն։ Այունհետև այցելելու է Մյասնիկյան համայնք, որտեղ «Արցախի հերոսի» կոչում ստացած Հակոբ Հարությունյանը նախնական համաձայնություն է տվել հանդիպել վարչապետի հետ։ 4-րդ գյուղը չկարողացանք պարզել, բայց մեզ հայտնի դարձավ, որ Էջմիածնին հարակից գյուղերից մեկն է։
Արմավիր այցի ժամանակ Փաշինյանը չի պլանավորում այցելել խոշոր քաղաքաներ՝ Էջմիածին կամ Արմավիր, թերևս մտավախություններ ունի, որ չի հաջողվի ապահովել դիմավորողների անհրաժեշտ քանակ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.