Փաստաբան․ Սեյրան Օհանյանը պետք է արդարացվի հանցակազմի բացակայության հիմքով
Որոշումը ողջունելի էր և այնպիսին, ինչպիսին իրականում պետք է լիներ: Այսինքն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը իրանանում իրավական որոշակիության հետ կապված խնդիր ուներ և իրավացիորեն ճանաչվեց սահմանադրությանը հակասող: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
«Ճիշտ է, ՍԴ-ում փոփոխությունները տեղի ունեցան, բայց, երբ փորձառու իրավաբանը նշանակվում է այդ պաշտոնին և նա համարում է, որ դա իրեն լավություն չի արվել, այլ ինքը արժանի է իր գործունեությամբ և գիտելիքներով այդ լիազորությունների ստանձմանը, նա ինքնաբավ է և կարող է իրականացնել սահմանադրական արդարադատություն: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանը ցույց տվեց, որ կարող է այդպիսին լինել»,- ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ Սեյրան Օհանյանը հենց այդ հոդվածով է մեղադրվում այդ հոդվածով, պաշտպանն ասաց, որ Օհանյանը պետք է արդարացվի:
«Գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով պետք է կարճվի, և բնականաբար Սեյրան Օհանյանը, ով միայն այդ հոդվածով է մեղադրվում, պետք է արդարացվի հանցակազմի բացակայության հիմքով: Հնարավոր է՝ միջնորդություն ներկայացվի, բայց անկախ ամեն ինչից՝ դատարանն է պարտավոր ինքն իր նախաձեռնությամբ կարճել: Ավելին՝ Դատախազությունն է պարտավոր անմիջապես մեղադրանքից հրաժարվել»,- ասաց նա հավելելով, որ իրենք այդ միջնորդությունը կներկայացնեն:
Հիշեցնենք, որ երեկ ՍԴ-ն 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական և անվավեր:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց. «ՀՀ ՍԴ-ն քննելով դիմումները որոշեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել սահմանադրության 78-79 հոդվածներին հակասող ու անվավեր: Սահմանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնումհրապարակման պահից»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.