«Ազնավուր» հիմնադրամը մեծ քանակությամբ հագուստ է տրամադրել
«Ազնավուր» բարեգործական հիմնադրամը մեծ քանակությամբ հագուստ (կանանց և տղամարդկանց) է տրամադրել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբին։
«Հագուստը բաժանվելու է Օպերատիվ շտաբի Արշակունյանց 73/2 հասցեում գտնվող պահեստից։ Բաշխումը սկսվելու է մարտի 29-ից՝ ամեն օր ժամը 10:00-ից -15:00-ն։ Միջոցառումից կարող են օգտվել միայն Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի՝ Հադրութ, Շահումյան, Քաշաթաղ, Շուշի և Մարտունի, Մարտակերտ, Ասկերան շրջանների բռնազավթված տարածքների՝ այս պահին Հայաստանի Հանրապետությունում գտնվող տեղահանված քաղաքացիները։
Պահեստում ներկա են լինելու վերոնշյալ շրջանների ներկայացուցիչները. միջոցառման շահառու հանդիսացող բնակիչները անձնագրով (բերել նաև անձնագրի պատճենը) մոտենում են իրենց շրջանի պատասխանատուին, ովքեր ուղղորդելու են հագուստի ընտրության հարցում (ըստ ընտանիքի կազմի): Ասկերանի և Մարտունու շրջանի բնակիչները մոտենում են Շուշիի շրջանի պատասխանատուին, իսկ Մարտակերտի շրջանի բնակիչները՝ Շահումյանի շրջանի պատասխանատուին։
Վերոնշյալ միջոցառման շրջանակում աջակցությունը տրամադրվելու է բացառապես տեղահանված (փաստացի և ոչ փաստացի) բնակիչներին։ Ցուցակները առկա են շրջանների պատասխանատուների մոտ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր արդեն օգտվել են Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում հիմնադրամի կողմից տրամադրված աջակցությունից՝ խնդրում ենք երկրորդ անգամ չներկայանալ»,- տեղեկացնում են շտաբից, տեղեկացնում է ArmeniaToday.News-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.