Արթուր Վանեցյան․ Համարենք, որ դա «կանգ առ»-ի կարևոր կետերից մեկն էր
Հարցազրույց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։
-Պարո՛ն Վանեցյան, ՍԴ երեկվա որոշումը սառը ցնցուղ էր շատերի համար։ Ըստ Ձեզ՝ այն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ առաջիկա քաղաքական պրոցեսների համար։
-Այդ որոշումը ես համարում եմ տրամաբանական արդյունք և պետության համար շատ կարևոր հանգրվան՝ առաջին հերթին իրավունքի տեսակետից: Քաղաքական պրոցեսներն այս դեպքում երկրորդական են: Շատ կարևոր է, որ երկրում գործում են ինստիտուտներ, որոնք արձանագրում են իրավունքի գերակայությունը՝ անկախ տվյալ պահի քաղաքական իշխանության ցանկությունից: Տխրահռչակ 300.1 հոդվածն ինձ համար շատ վաղուց էր հակասահմանադրական:
-Պարո՛ն Վանեցյան, կա տարածված տեսակետ, որ հենց այս թեման էր Ձեր հրաժարականի և հայտնի «Կանգ առ»-ի հիմքում: Սրա՞ մասին էիք դուք ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռանալիս զգուշացնում գործող իշխանությանը։
-Համարենք, որ դա «Կանգ առ»-ի կարևոր կետերից մեկն էր: Այո՛, ես երբեք չեմ թաքցրել իմ տեսակետը թե՛ այս գործի, թե՛ ՍԴ-ի վրա ամիսներ տևող անթույլատրելի ճնշումների վերաբերյալ: Մենք այդ ժամանակը պետք է օգտագործեինք հասարակական համերաշխության վերականգնման և պատերազմից խուսափելու համար: ՍԴ-ի երեկվա որոշումն անձնապես ինձ համար ունի կարևոր նշանակություն․ իմ թիմակիցների, ինձ վստահող մարդկանց համար սա ևս մեկ ապացույց է, որ ես ժամանակին ճիշտ էի: Սա կարևոր է դեռևս իշխանության մեջ գտնվողների համար, որ իմ զգուշացումների հիմքում բացառապես պետության շահն էր: Ստացվում է, որ հակասահմանադրական և անվավեր ճանաչված հոդվածով մենք ունեցանք ներքին թշնամանք, լրջագույն խնդիրներ Ռուսաստանի հետ, անթույլատրելի լարվածություն ՀԱՊԿ-ում, բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի անկում և այլն:
-Դուք ասացիք, որ սա «Կանգ առ»-ի կարևոր, բայց միակ թեման չէր։ Իսկ որո՞նք են մյուսները, կասե՞ք…
-Իհարկե, կասեմ: «Կանգ առ»-ը թեև տեխնիկապես ուղղված էր մեկ հոգու, բայց ահազանգ էր՝ ողջ հասարակությանը, և դրա շատ կետեր ունեն նույն սրությունը: Այնպես որ, ես դրա մասին անպայման խոսելու եմ և՝ շուտով:
-Վերջին հարցը. ի՞նչ պետք է հետևի ՍԴ որոշմանը։
-Հրաժարականներ․․․քաղաքական և իրավապահ համակարգից, ինչպես նաև մարդկային ներողամտության հայցում առնվազն այս հայտնի գործով հետապնդվողներից:
Hraparak.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 08:05
Военнослужащий одной из воинских частей Нарек Арманович Маргарян погиб в результате удара молнии, сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2025-06-07 08:03
Двое армянских подростков из Сюникской области, заблудившихся и оказавшихся на территории Азербайджана, переданы армянской стороне, сообщил Sputnik Армения глава общины Тех Давид Гулунц.
-
2025-06-07 08:02
26 июня в Минске на площадке IV Евразийского экономического форума состоится круглый стол, посвященный вопросам развития межгосударственной кооперации в агропромышленном комплексе. Об этом сообщает пресс-служба ЕЭК.
-
2025-06-07 08:01
В ближайшем будущем на участие в жилищной программе смогут подавать заявки арцахцы всех целевых групп, независимо от количества несовершеннолетних детей в семье и наличия лиц из других уязвимых групп. Об этом сообщает пресс-служба Совета по защите прав арцахцев, ссылаясь на итоги встречи экспертной рабочей группы Совета с представителями правительства Армении.