Ընդդիմության հանրահավաքին հաջորդեց ավանդական երթը
Այս պահից սկսած ՀՀ անվտանգության խորհրդի շենքը Թուրքիայի դեսպանատունն է Հայաստանում, իսկ ԱԺ քարտուղարը Թուրքիայի դեսպանը և Թուրքիայի շահերը սպասարկողը: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Դեմիրճյան փողոցում հանրհավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Հետևաբար, ՀՀ քաղաքացիները պետք է ԱԽ քարտուղարին վերաբերվեն իբրև Թուրքիայի գործակալ Հայաստանում: Ամեն ինչ շատ պարզ է. ՀՀ-ում կա երկու քաղաքական գիծ, մի գիծը Նիկոլն է և խմբակը, որոնք ուզում են կեղծ խաղաղասիրական լոզունգների անվան տակ Հայաստանը տանել վերջնական կործանման, որը մենք թույլ չենք տալուԵրկրորդ ուղղությունը մենք ենք, որ ուզում է պահպանել մեր ազգային արժեքները, մեր պետականությունը, Արցախը, չհրաժարվել մեր պահանջատիրությունը, կառուցել ազգային պետություն և առանց զիջելու զարգանալ: Հայաստանում պետք է հաղթի այդ ուղղությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» անելիքների մասին, նա ասաց. «Մինչև մարտի ապրիլի 22-ը մեր շարժումը սկսում է այցելություններ մարզեր: Երկրորդ փուլը, երբ ինքը հրաժարական տ, այդ 14 օրերի ընթացքում պետք է այդ դե յուրե հրաժարականը դարձնել դե ֆակտո և հեռացնել նրան: Եթե ամեն դեպքում անկախ մեր կամքից երկիրը գնա ընտրությունների, երկու կարևոր բան կուսակցությունները պարտավոր են հայտարարել. առաջինը, որևէ պարագայում որևէ կուսակցություն, որևէ ձևաչափով չի համագործակցելու այդ դավաճանի հետ: Երկրորդ, այդ ընտրությունները չպետք է լինեն սովորական ընտրություններ, պետք է լինեն դավաճանին հեռացնելու, հայրենիքը փրկելու ծրագիր ընտրության միջոցով»:
Ընդդիմության հանրահավաքի վերջում մեկնարկեց ավանդական երթը, որը կանցնի Բաղրամյան, Սարյան, Մաշտոց պողոտաներով և կավարտվի Ֆրանսիայի հրապարակում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.