Մանուկյան․ Այս բզկտված վիճակում ընտրությունների անցկացումը ոչ մի լավ բան չի տալու
Հայրենիքի փրկության շարժումն առաջիկայում մարզային այցելություններ կսկսի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, նախքան համապետական հանրահավաքի մեկնարկը, ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Նպատակ ունենք ժողովրդին ծանոթացնել մեր տեսակետների հետ, լավ չէ, որ ավելի շուտ չհասանք մեր նպատակին, և պրոցեսը երկար է տևելու», - ասաց նա։
Մանուկյանի խոսքով՝ հնարավոր է՝ ընտրությունների ժամանակ ինքը հեռուստացույցով ելույթներ ունենա։
«Ես ընտրություններին ոչ մի ֆորմատով չեմ մասնակցելու, բայց կարող է գնամ հանդիպումների կամ հեռուստացույցով ելույթներ ունենամ: Դա չի լինելու այս կամ այն թեկնածուի կամ կուսակցության կողմ, այլ լինելու է ընդհանուր վիճակի մասին և Նիկոլի դեմ»,-ասաց նա։
Նրա կարծիքով՝ իշխանությունների կողմից կրիմինալ աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ ակտիվ մասնակցություն կունենան այս ընտրություններին
«Այս բզկտված վիճակում ընտրությունների անցկացումը ոչ մի լավ բան Հայաստանին չի տալու և անկախ արդյունքից՝ ոչ մի պրոբլեմ չի լուծելու»,- ասաց նա։
Արդեն հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ Վազգեն Մանուկյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը, իշխանության մնալու իր ձգտման մեջ օգտագործում է միայն ուժային մեթոդներ։ Նշանակում է՝ ուժին պետք է ուժ հակադրել։
«Այդ ուժը ոչ թե մի քանի հազար մարդն է, այլ՝ ամբողջ ժողովուրդը, ում պետք է ոտքի հանել։ Մենք պետք է ամենուրեք մեր կառույցները ստեղծենք, ու X օրը ամբողջ ժողովրդով ոտքի կկանգնենք, որպեսզի ամեն ինչ լուծենք 1-2 օրում։ Մենք արդեն այսօր պետք է պատրաստվենք այդ օրվան»,-հայտարարեց Մանուկյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.