Последние новости

Մանուկյան․ Այս բզկտված վիճակում ընտրությունների անցկացումը ոչ մի լավ բան չի տալու

Հայրենիքի փրկության շարժումն առաջիկայում մարզային այցելություններ կսկսի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, նախքան համապետական հանրահավաքի մեկնարկը, ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Նպատակ ունենք ժողովրդին ծանոթացնել մեր տեսակետների հետ, լավ չէ, որ ավելի շուտ չհասանք մեր նպատակին, և պրոցեսը երկար է տևելու», - ասաց նա։

Մանուկյանի խոսքով՝ հնարավոր է՝ ընտրությունների ժամանակ ինքը հեռուստացույցով ելույթներ ունենա։

«Ես ընտրություններին ոչ մի ֆորմատով չեմ մասնակցելու, բայց կարող է գնամ հանդիպումների կամ հեռուստացույցով ելույթներ ունենամ: Դա չի լինելու այս կամ այն թեկնածուի կամ կուսակցության կողմ, այլ լինելու է ընդհանուր վիճակի մասին և Նիկոլի դեմ»,-ասաց նա։

Նրա կարծիքով՝ իշխանությունների կողմից կրիմինալ աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ ակտիվ մասնակցություն կունենան այս ընտրություններին

«Այս բզկտված վիճակում ընտրությունների անցկացումը ոչ մի լավ բան Հայաստանին չի տալու և անկախ արդյունքից՝ ոչ մի պրոբլեմ չի լուծելու»,- ասաց նա։

Արդեն հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ Վազգեն Մանուկյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը, իշխանության մնալու իր ձգտման մեջ օգտագործում է միայն ուժային մեթոդներ։ Նշանակում է՝ ուժին պետք է ուժ հակադրել։

 «Այդ ուժը ոչ թե մի քանի հազար մարդն է, այլ՝ ամբողջ ժողովուրդը, ում պետք է ոտքի հանել։ Մենք պետք է ամենուրեք մեր կառույցները ստեղծենք, ու X օրը ամբողջ ժողովրդով ոտքի կկանգնենք, որպեսզի ամեն ինչ լուծենք 1-2 օրում։ Մենք արդեն այսօր պետք է պատրաստվենք այդ օրվան»,-հայտարարեց Մանուկյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ