Իշխանությունները կարող են խաբել և ընտրություններ չնշանակել
Իշխանությունները կարող են խաբել և ընտրություններ չնշանակել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Վարչապետի աթոռն զբաղեցնող անձը մեկ խոսել է ընտրությունների մասին, մեկ հայտարարել է՝ ընտրությունների ժողովրդական պահանջ չկա, հետևաբար` այդ մարդու որևէ խոսքին չենք վստահում ու մեր օրակարգով շարունակում ենք մեր պայքարը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընտրությունները նշանակելը Շարժման պահանջներից է, որ ինչ-որ չափով բավարարվել է, բայց մենք դա չենք դիտարկում որպես հաղթանակ»,-ասաց նա։
Սաղաթելյանի խոսքով՝ Հայրենիքի փրկության շարժման առաջիկա գործողությունները բաժանվելու են երեք պայմանական փուլի։ Առաջին փուլում լինելու են մարզային այցեր, անհնազանդության ակցիաներ, երկրորդում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջն է, որը լինի ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո։ Երրորդը ընտրություններն են։
«Շարժման յուրաքանչյուր կուսակցություն ազատ է իր դիրքորոշման մեջ՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ թույլ չտանք Նիկոլի վերարտադրություն: Քաղաքական ուժերը չպետք է դիտարկեն սա որպես սովորական ընտրություն, այլ դիտարկեն որպես դավաճանին հեռացնելու ծրագիր»,-ասաց նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.