Последние новости

Ադրբեջանում սպառնում են Գերմանիայի դեսպանին

Ադրբեջանում հնչել են քողարկված սպառնալիքներ այդ երկրում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մայնինգի հասցեին, տեղեկացնում է News.am:

Ինչպես Minval.az-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Տոֆիկ Զուլֆուգարովը, պաշտոնական Բաքուն անպատասխան չի թողնի Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մայնինգի մերժումն «այցելել հայկական օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքներն ուրիշ երկրներից իր գործընկերների հետ միասին»:

«Պարոն Մայնինգի մոտ այդպիսի դեմարշից հետո զգալիորեն կսահմանափակվեն ինչ-որ կերպ Ադրբեջանում իր երկրի քաղաքականությանը նպաստելու հնարավորությունները»,-սպառնում է նախկին նախարարը: Նախկին պաշտոնյան խոստովանել է, որ Բաքվի իշխանությունները չեն կարող դեսպանին հայտարարել պերսոնա նոն գրատա, քանի որ նա չէր խախտել որևէ հիմնարար կանոն, որն ամրապնդված է Վիենայի կոնվենցիայով: «Մենք կարող ենք միայն քննադատել դեսպանին իր քայլի համար: Յուրաքանչյուր դեսպանի խնդիրն է ունենալ լծակներ, իմիջ, ազդել և անցկացնել իր պետության քաղաքականությունն իր գործունեության երկրում: Այդպիսի գործողություններից հետո նրա ազդեցության աստիճանը մեր երկրում կհասնի նվազագույնին: Մայնինգի մոտ կծագեն խնդիրներ մեր երկրի պաշտոնական անձանց հետ հանդիպումների ժամանակ, նրան չեն հրավիրի տարբեր միջոցառումներին: Այդ ամբողջ արշավը սխալ էր և կհանգեցնի հակառակ արդյունքի»,-սպառնում է Զուլֆուգարովը: Ընդ որում՝ նախկին ԱԳՆ-ն չի բացառում, որ ադրեջանա-գերմանական հարաբերությունների միջև լարվածության առաջացման գործում կարող է դեր ունենալ Ֆրանսիան:

Նախկին նախարարն իր հայտարարությունը եզրափակել է հետևյալ խոսքերով: «Այդ դիրքորոշումը միանշանակ ընդգծում է, որ Ղարաբաղն Արդբեջանի ներքին հարցն է: Ադրբեջանն ընտրել է միջազգային ձևաչափը, որը համապատասխանում է այդ շրջանների վերաինտեգրմանն ադրբեջանական պետության մեջ: Այդ ձևաչափը չի ենթադրում Ղարաբաղի որևէ կարգավիճակ, ղարաբաղցի հայերը կստանան նույն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները: Ռուս-թուրքական տանդեմը, որը մենք ներգրավել ենք վերաինտեգրման հարցում աջակցության համար, մեզ համար լիովին ընդունելի է: և ԵԱՀԿ ՄԽ-ին վերակենդանացները, ԵՄ մի շարք երկրների՝ կարգավիճակի մասին թեմատիկայի վերակենդանացումը ոչնչի չի հանգեցնի»:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ