Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ ՆԻԿՈԼԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՐԻԼԻ 24-ԻՑ ԱՌԱՋ ՊՐՈԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԳՐԵՍԻՎ ՔԱՐՈԶ Է ՍԿՍԵԼ
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբույքան իր էջում ««Թավշյա» թրքաբոլշևիկները» վերտառությամբ գրառում է կատարել: Նա մասնավորապես նշել է՝ նիկոլական իշխանությունը ապրիլի 24-ից առաջ պրոթուրքական ագրեսիվ քարոզ է սկսել։ Գրառումը՝ ստորև.
«Կարսի անկումը պայմանավորված էր նաև այն բանով, որ հայ բոլշևիկները քեմալական Թուրքիային չէին համարում թշնամի և պատրաստ էին հայկական տարածքները զոհաբերել՝ հանուն համաշխարհային պրոլետարիատի հաղթանակի։ Դա ցեղասպանությունից հետո ազգային «ես»–ից փախչելու ենթագիտակցական մղում էր։
Հայ բոլշևիկներից, ավելի ճիշտ՝ թրքաբոլշևիկներից ոմանք սեփական ձեռքերով փող ու ոսկի էին հասցնում թուրքերին, որպեսզի «ապաշրջափակեն տարածաշրջանը», այն է՝ «կարմրած» Աթաթուրքի հետ եղբայրանան։ Կասյանը, Ղուկասյանը և մյուսներն այն օրերի հեղափոխականներն էին։ Մեր օրերի «թավշյա» հեղափոխականների հոգևոր հայրերը։
Քերիր ցանկացած հայ հեղափոխական–գլոբալիստի և տակից դուրս կգա հայ թրքաբոլշևիկը։ Ոչ մի նոր բան չկա։ Նժդեհը ճիշտ էր․ հայի տականք տեսակից ավելի տականք աշխարհում չես գտնի։
Հ․Գ․ Նիկոլական իշխանությունը ապրիլի 24–ից առաջ պրոթուրքական ագրեսիվ քարոզ է սկսել։ Ակնհայտ է, որ սրանք թուրքերի հետ ունեն ոչ հրապարակային շփումներ ու պայմանավորվածություններ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.