Последние новости

Մանվել Գրիգորյանի աներորդուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

Ոստիկանները հայտնաբերել են գեներալ Մանվել Գրիգորյանի աներորդուն վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդին և այն ավտոմեքենան, որով տեղի է ունեցել վրաերթը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի` վրաերթը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Մելսիկ Պողոսյանը: Իսկ «Opel» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է Գայ գյուղի բնակիչներից մեկի տան բակում:

Փաստերի ճնշման տակ Պողոսյանը ոչ միայն խոստովանել է, այլև հայտնել է թաքցված ավտոմեքենայի վայրը, որտեղից էլ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ