Последние новости

ԱԱԾ-ն հերքում է Արմեն Աբազյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման մասին լուրերը

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի` պաշտոնից ազատման լուրերը։

«ԱԱԾ տնօրենի փոփոխության մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Ի դեպ, «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 4.1 հոդվածի 1-ին կետի համաձայն` ԱԱԾ տնօրենին պաշտոնի նշանակում և ազատում է հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ