Последние новости

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում են դադարեցնել նրա հանդեպ քրեական հետապնդումը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան ՝ պահանջելով դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Տրամաբանական կլիներ, որ մեղադրող կողմը հենց այսօր հայտարարեր, որ Քոչարյանի նկատմամբ քրեական գործը կարճվում է՝ հաշվի առնելով ՍԴ-ի որոշումը։ Սակայն նրանք դա չեն անի։ Մենք ինքներս միջնորդություն ենք ներկայացրել դատարան, որպեսզի մեր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումն անհապաղ դադարեցվի», - ասաց փաստաբանը, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ